Klarna BNPL (գնիր հիմա, վճարիր հետո) հարթակը թողարկել է բջջային ծառայությունների փաթեթ՝ ԱՄՆ-ի իր 25 միլիոն օգտատերերի համար, առաջարկելով անսահմանափակ 5G ինտերնետ, զանգեր և հաղորդագրություններ ամսական 40 դոլարով՝ AT&T-ի ցանցի միջոցով։
Gigs հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող հարթակի հետ համագործակցության շնորհիվ այս փաթեթը կարելի է ակտիվացնել մի քանի հպումով՝ Klarna հավելվածի միջոցով՝ առանց փաստաթղթերի, զանգերի կամ խանութ այցելելու անհրաժեշտության։
Klarna-ն նպատակ ունի հեշտացնել հեռախոսային օպերատորներին փոխելու գործընթացը՝ ի պատասխան օգտատերերի մտահոգություններին այդ գործընթացի դժվարության վերաբերյալ։ Օգտատերերը կարող են պահել իրենց գործող հեռախոսահամարը կամ վերցնել նոր համար։ Տարեվերջին նախատեսվում է գործարկել պրեմիում և միջազգային փաթեթներ, ինչպես նաև ընդլայնվել Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում և այլ շուկաներում։
ԱԲ-ով աշխատող գործառույթների միջոցով Klarna-ն կվերլուծի օգտատերերի տվյալները՝ ավելի համապատասխան սակագնային մոդելներ առաջարկելու և փաթեթներն ընդամենը մեկ հպումով փոխելու համար։ Այս քայլը մի մասն է Klarna-ի նեոբանկային ռազմավարության, որին արդեն նախորդել են N26-ի և Revolut-ի կողմից իրականացված նմանատիպ նախաձեռնությունները։




