spot_imgspot_imgspot_imgspot_img

Kraken-ը և Mastercard-ը թողարկել են կրիպտո դեբետային քարտեր

Kraken-ը համագործակցություն է սկսել Mastercard-ի հետ՝ Մեծ Բրիտանիայի և Եվրոպայի օգտատերերի համար կրիպտո դեբետային քարտեր  թողարկելու նպատակով, ինչը նրանց հնարավորություն կտա ծախսել իրենց կրիպտոարժույթները և սթեյբլքոինները աշխարհի ավելի քան 150 միլիոն վաճառքի կետերում:

Նոր քարտերը հասանելի կլինեն թե՛ ֆիզիկական, թե՛ թվային ձևաչափով և կգործեն բոլոր այն վայրերում, որտեղ ընդունվում է Mastercard-ը։

Kraken-ի համանախագահ Դեյվիդ Ռիփլին նշել է, որ այս համագործակցությունը մեծ առաջընթաց է, քանի որ այն  օգտատերերին ավելի է մոտեցնում թվային ակտիվներով իրական ապրանքներ և ծառայություններ գնելու հեռանկարին։ Mastercard-ի գործադիր փոխտնօրեն Սքոթ Աբրահամսն էլ ընդգծել է, որ այս համագործակցությունը միտված է թվային ակտիվների էկոհամակարգը պարզեցնելու և անվտանգ դարձնելու ընդհանուր նպատակին։

Այս քայլը հաջորդում է Kraken Pay ծառայության թողարկմանը, որը հնարավորություն է տալիս կատարել ակնթարթային միջազգային փոխանցումներ ավելի քան 300 կրիպտոարժույթներով և թղթային արժույթներով։ Թողարկումից 90 օրվա ընթացքում ավելի քան 200,000 օգտատեր ակտիվացրել է Kraktag-ը՝ ամբողջ աշխարհով փոխանցումներ իրականացնելու համար։

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Հայաստանում կրիպտոարժույթների ապագան․ ի՞նչ է պետք հետաքրքրությունն իրական հնարավորության վերածելու համար

Հայաստանն ունի ուժեղ ՏՏ ոլորտ, ակտիվ ձեռնարկատիրական համայնք և թվային ակտիվների...

Ամիօ բանկը՝ «Յուվենտուսի» երրորդ ակադեմիայի և «Բոսկո Վելթաուն» նախագծի զարգացման գործընկեր

Ամիօ բանկը միացել է Հայաստանում «Յուվենտուսի» երրորդ ակադեմիայի և «Բոսկո Վելթաուն»...

Super.money-ն գործարկում է ԱԲ գործակալներ

Flipkart-ին պատկանող Super.money-ն սկսել է գործարկել ԱԲ գործակալներ, որոնք կարող են...