spot_imgspot_img

Կրիպտոակտիվների թողարկման, շրջանառության  կարգավորման և վերահսկողության վերաբերյալ ՀՀ ԿԲ մոտեցումները

Վիրտուալ ակտիվների ի հայտ գալուն զուգընթաց առաջացող ռիսկերին համարժեք արձագանքելու նպատակով Կենտրոնական բանկը մշտադիտարկում է վիրտուալ ակտիվների ոլորտի զարգացումները թե՛ Հայաստանում, և թե՛ աշխարհում:

2018 թվականին Կենտրոնական բանկը հանդես է եկել վիրտուալ ակտիվների վերաբերյալ հայտարարությամբ​, որով հասարակությանը տեղեկացրել է վիրտուալ ակտիվներով կատարվող գործարքների բարձր ռիսկայնության և վտանգավորության մասին:

Վերջին տարիներին վիրտուալ ակտիվների շրջանառության ծավալների աճի պարագայում ակնհայտ են դարձել դրանց հետ կապված մի շարք խնդիրներ, այդ թվում՝

• վիրտուալ ակտիվներում անհատների ներդրումների աճը տեղի է ունենում վերջիններիս շահերի ոչ բավարար պաշտպանվածությամբ, միջոցների ոչ բարեխիղճ պահպանության գործընթացներով և տեղեկատվության, իրացվելիության և գնագոյացման անբավարար թափանցիկությամբ,

• վիրտուալ ակտիվների ոլորտը բնորոշվում է տարբեր կրիպտոհամակարգերի փոխկապվածության մեծ աստիճանով, մեկ կազմակերպությունում կամ խմբում կուտակված գործառույթների ուղղահայաց ինտեգրված խոցելի կառուցվածքներով, կառավարման ոչ պատշաճ համակարգերով, պարտավորությունների էական բարձր մակարդակով՝ պարունակելով ի թիվ այլոց շահերի բախումների և ֆինանսական կայունության ռիսկեր,

• վիրտուալ ակտիվներով կատարվող գործարքների անանունությունը և անդրսահմանային գործարքների ծավալները բարձրացնում են դրանց հետ կապված փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերը,

• վիրտուալ ակտիվներով մատուցվող մի շարք ծառայություններ իրենց բովանդակությամբ նման են ավանդական ֆինանսական ծառայություններին, հետևաբար պետք է կարգավորվեն նույն օրենսդրությամբ, սակայն փաստացի գործող օրենսդրությունից դուրս են գործում, ինչն ավանդական ֆինանսական ծառայություններ մատուցողների համար ստեղծում է անհավասար մրցակցային պայմաններ:

Ստանդարտներ սահմանող միջազգային կազմակերպությունները (IOSCO, FSB, IMF, BIS, FATF) հստակ դիրքորոշում են հայտնել՝ կարևորելով բոլոր երկրների կողմից վիրտուալ ակտիվների միասնական և համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը՝ պայմանավորված վիրտուալ ակտիվների շուկայի չտեղայնացված (վիրտուալ) բնույթով և անդրսահմանային շրջանառությամբ։

Հաշվի առնելով վերոնշյալը, ինչպես նաև այս ոլորտի հետ կապված համաշխարհային զարգացումները, Կենտրոնական բանկը նախաձեռնել է վիրտուալ ակտիվների համապարփակ կարգավորման ու վերահսկողության արդյունավետ մոդելի մշակման և ներդրման միջոցառումներ:

Արդյունավետ կարգավորման համար Կենտրոնական բանկը հիմք է ընդունելու «նույն գործունեություն, նույն ռիսկ, նույն կարգավորում» սկզբունքը, համաձայն որի՝ այն վիրտուալ ակտիվներով ծառայություններ մատուցողները, որոնք առաջարկում են ավանդական ֆինանսական գործունեությանը նմանատիպ ծառայություններ, պետք է կարգավորվեն նույն ձևով:

Կարգավորումը հնարավորություն է տալու համարժեք արձագանքել վիրտուալ ակտիվների ոլորտում  առկա և հնարավոր ռիսկերին՝ միաժամանակ հստակ իրավական դաշտ ստեղծելով վիրտուալ ակտիվների ոլորտում նորարարությունների և տեխնոլոգիաների զարգացման համար:

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նյութեր

Klarna-ն արհեստական ​​բանականությամբ «փոխարինեց» 700 աշխատակցի

Klarna շվեդական ստարտափը, որը թույլ է տալիս առցանց ապրանքներ գնել ապառիկ,...

Financial Times-ը բացում է վենչուրային բաժինը

Financial Times-ը գործարկել է վենչուրային կապիտալի «FT Ventures»-ը: Այն ներդրումներ կանի արագ...

Embat ֆինթեք ստարտափը ներգրավել է €14,7 միլիոն

Embat ֆինանսների կառավարման ստարտափը հավաքել է €14,7 իր զարգացման համար՝ որպես...

Փնտրվում է Միլիոնատեր․ Նոր Խաղարկություն Իդրամից

Գիտենք, որ երկար եք սպասել այս նորությանը։ Իդրամը կրկին մեծ խաղարկություն...