spot_imgspot_img

Հնդկական ակցենտը ձևափոխելով ամերիկյանի․ Krisp-ը գործարկում է Accent Localization AI պրոդուկտը

Krisp հայկական ընկերությունը, որն արհեստական բանականության միջոցով իրական ժամանակում մաքրում է ձայնը կողմնակի աղմուկից, գործարկում է նոր տեխնոլոգիա՝ փոխել ակցենտը։

Այսպիսով, օրինակ զանգերի կենտրոնների աշխատակիցները, որոնք ունեն լեզվական խոչընդոտներ, Krisp-ի նոր պրոդուկտի շնորհիվ կարող են արդյունավետ հաղորդակցվել:

Նոր տեխնոլոգիայի՝ AI Accent Localization-ի միջոցով հնարավոր է օրինակ՝ հնդկական ակցենտով անգլերենը վերափոխել ամերիկյան ակցենտով անգլերենի։

«Կրիսպի հետազոտական թիմը վերջին մեկ տարում կենտրոնացրել էր ակցենտի թարգմանության տեխնոլոգիայի ստեղծման վրա։ Առաջինը շուկա ենք հանում հնդկական ակցենտից ամերիկյան ակցենտ: Ի դեպ Կրիսպի թիմը նախագծի ընթացքում հասցրել է ձայնագրել և թեսթավորել տեխնոլոգիան մեզ հանդիպած բոլոր հնդիկների հետ»,-ֆեյսբուքի իր էջում գրել է Krisp-ի համահիմնադիր և նախագահ Արտավազդ Մինասյանը։

spot_img

Նմանատիպ նյութեր

Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար

Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկ Սփյուռքի մեր հայրենակիցների համար։ Հայաստանում անշարժ...

Ծառատունկի արդյունքները՝ Իմ Անտառ Հայաստանի հետ․ Մի Դրամի Ուժը

2022 թվականի մարտ-ապրիլ ամիսներին «Մի դրամի ուժի» կուտակած ողջ գումարը՝ 10․757․867...

ՎԶԵԲ-ը և ԵՄ-ն Արդշինբանկին տրամադրել են վարկի երկրորդ տրանշը ՄՓՄՁ-ների զարգացման համար

2024 թվականի մայիսի 16-ին, Երևանում կայացած ՎԶԵԲ 33-րդ գործնական համաժողովի շրջանակներում...

Հայաստանը՝ տեխնոլոգիական նոր հաբ. Երևանը կրկին կհյուրընկալի WCIT կոնգրեսը

Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը (WCIT) վերադառնում է՝ բացահայտելու Հայաստանը՝ որպես...