spot_imgspot_imgspot_img

Ripple-ը ներդրում է կատարել Licuido բրիտանական թվային ակտիվների հարթակում

Licuido կապիտալի շուկաների թոքենիզացման բրիտանական հարթակը ռազմավարական ներդրում է ստացել Ripple-ից՝ գործունեությունն ընդլայնելու և XRP Ledger (XRPL) բլոքչեյնում թվային կապիտալի շուկաների ենթակառուցվածք ստեղծելու նպատակով։

Licuido-ն ֆինանսական կազմակերպություններին օգնում է ավանդական կապիտալի շուկաներից անցնել թվայինի՝ նրանց հնարավորություն տալով թոքենիզացնել ֆոնդերը և իր կարգավորվող հարթակում իրականացնել գրավադրվող ակտիվների թրեյդինգ։

Ներդրումը կօգնի Licuido-ին ընդլայնել իր գործունեությունը, XRPL-ի վրա կառուցված ենթակառուցվածքը և գրավադրվող ակտիվների շուկան։ Ընկերության խոսքով՝ հարթակը միայն թոքենիզացմամբ չի սահմանափակվում. այն  առաջարկում է նաև թոքենիզացված ֆինանսական ակտիվների կանոնակարգվող թողարկման, բաշխման և իրացվելիության լուծումներ։

Ripple-ի ներդրումը տեղի է ունենում ZILO-ում կատարված ներդրմանը զուգահեռ։ ZILO-ն ակտիվների կառավարիչներին և հարստության կառավարման ընկերություններին առաջարկում է ակտիվների փոխանցման գործակալական տեխնոլոգիաներ։ Երկու գործարքները միասին նպատակ ունեն զարգացնել Ripple-ի՝ ակտիվների կանոնակարգված թողարկման, փոխանցման գործակալական ծառայությունների և գրավադրումների շարժունակության հնարավորությունները XRPL ենթակառուցվածքում։

Ripple-ը նշում է, որ Aviva Investors-ի, Franklin Templeton-ի և DBS-ի հետ համագործակցությունները ընդգծում են թոքենիզացված ֆոնդերի նկատմամբ աճող հետաքրքրությունը։ Ընկերությունը Licuido-ն և ZILO-ն դիտարկում է որպես կարևոր ենթակառուցվածքային բաղադրիչներ՝ թվային ակտիվների ոլորտի ընդլայնման և ներդրումային ոլորտում արդյունավետության բարելավման համար։

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

«ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ-ն մասնակցեց «Արենի Գինու Փառատոն 2026»-ին

«ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ-ն այս տարի ևս մասնակցեց «Արենի Գինու Փառատոնին», որն անցկացվեց...

Evocabank-ը Armenia-UK Business Forum 2026-ի գլխավոր գործընկերն էր

Համաժողովն անցկացվում էր առաջին անգամ Հայաստանում և նպատակ ուներ զարգացնելու Հայաստանի...

C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրում

C360 ArCa UnionPay քարտը մեկտեղում է ArCa տեղական վճարային համակարգի և...

Տաթև Ասլանյանը մասնակցել է «AI & Digital Bridge 2026 VII» միջազգային համաժողովին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանը...