LifeNews-ի նախկին ղեկավար Աշոտ Գաբրելյանովի ստարտափը ներառվել է Nvidia Inception աքսելերատոր։ Shapeyard-ը թվային 3D ակտիվների ստեղծման և վաճառքի հարթակ է:
Shapeyard հարթակը թույլ է տալիս ստեղծել 3D թվային ակտիվներ, դրանք արտահանել և վաճառել շուկայական ձևաչափով՝ Metaverse-ում օգտագործելու համար:

Nvidia Inception-ը աքսելերատոր է տեխնոլոգիական ստարտափների համար: Ծրագրի մասնակիցները ստանում են մուտք դեպի Nvidia-ի տեխնոլոգիաների և փորձագետների հարթակ, վենչուրային կապիտալի շուկայում ներդրողների հետ շփվելու հնարավորություն և ապրանքի մարքեթինգային աջակցություն:

Shapeyard-ը Նյու Յորքում գործող Magic Unicorn վենչուրային ստուդիայի նախագիծն է: Ընկերությունը մշակել է Chudo, Magic, MakeApp ծառայությունները։
Աղբյուրը՝ rb.ru
Ֆինտեխ և բիզնես ոլորտի նորությունների ծանոթացեք միանալով մեր Տելեգրամյան ալիքին:





