Lloyds Banking Group-ը նախատեսում է անվճար պլանշետներ տրամադրել 70-ից բարձր 2000 հաճախորդների և հատուկ հեռախոսագիծ ստեղծել`առցանց բանկինգից օգտվելու աջակցություն ցուցաբերելու մարդկանց խոցելի խմբին:
Մեծ Բրիտանիայի բանկը պայմանագիր է կնքել թվային հմտությունների ուսուցման «We are Digital» գործակալության հետ՝ տրամադրելու մասնագիտական հեռախոսագիծ, որով աջակցություն կցուցաբերեն մինչև 20,000 հաճախորդի՝ ինտերնետ մուտք գործելու, առցանց գնումների, ընտանիքի կամ ընկերների հետ կապ հաստատելու, ինչպես նաև առցանց բանկինգից օգտվելու համար:
Համագործակցության արդյունքում, նաև մինչև 2000 պլանշետ կտրամադրվի 70-ից բարձր այն հաճախորդներին, որոնք չունեն համապատասխան սարք` ինտերնետ մուտք գործելու համար: Lloyds Bank-ի, Halifax-ի և Շոտլանդիայի Bank-ի տեղական մասնաճյուղային և հեռախոսային թիմերը կապ են հաստատում այն հաճախորդների հետ, որոնք առավելագույն օգուտ կստանան նախաձեռնությունից:




