spot_imgspot_imgspot_imgspot_img

Լոնդոնի ֆոնդային բորսան կգործարկի LSE 24-ը՝ գրեթե շուրջօրյա թրեյդինգի համար

Լոնդոնի ֆոնդային բորսան (LSE) հայտարարել է LSE 24 նոր գիշերային թրեյդինգային հարթակի գործարկման մասին, որը ներդրողներին հասանելիություն կտա շուկային հիմնական թրեյդինգային ժամերից դուրս։ Հաճախորդների կողմից փորձարկումները նախատեսվում է սկսել 2026թ.-ի ավարտին, իսկ հարթակի պաշտոնական գործարկումը տեղի կունենա 2027թ.-ի առաջին կեսին՝ կարգավորող մարմինների հաստատումից հետո։

LSE 24-ը կաշխատի շաբաթական հինգ օր՝ բացվելով Լոնդոնի ժամանակով ժամը 17:00-ին և փակվելով 07:50-ին։ Հարթակը կունենա նաև 30 րոպեանոց դադար՝ 18:30-ին, օրվա փակումն անելու համար։ Հարթակի նպատակն է ապահովել գրեթե շուրջօրյա թրեյդինգ՝ ներդրողներին հնարավորություն տալով արագ արձագանքել համաշխարհային շուկայի զարգացումներին, բարելավել հասանելիությունը լիկվիդայնությունը տարբեր ժամային գոտիներում և ավելի արդյունավետորեն կառավարել ռիսկերը։

Նոր հարթակը կգործի London Stock Exchange Group-ի (LSEG) Digital Securities Depository (DSD) ենթակառուցվածքի հիման վրա։ Սկզբնական փուլում այն հասանելի կլինի միայն exchange-traded product-ների (ETP) համար, իսկ հետագայում նախատեսվում է ավելացնել նաև բաժնետոմսերով թրեյդինգ՝ ապահովելով թափանցիկ գներ և ավելի ճկուն լիկվիդայնություն նորարարական թրեյդինգային գործառույթների միջոցով։

LSE-ն նաև նշել է, որ հարթակը նախատեսված է ալգորիթմային և ԱԲ գործակալային թրեյդինգի համար։ Այն կապահովի ավտոմատացված թրեյդինգային համակարգերի բնական ինտեգրում՝ հեշտացնելով շուկայական տվյալների մշակումը, պատվերների կառավարումը և գործարքների իրականացումը։

LSE 24-ի գործարկումն արտացոլում է երկարացված թրեյդինգային ժամերի համաշխարհային միտումը։ ԱՄՆ-ում արդեն և՛ Նյու Յորքի ֆոնդային բորսան (NYSE), և՛ Nasdaq-ը ստացել են կանոնակարգային հաստատումներ՝ իրենց թրեյդինգային ժամերը զգալիորեն երկարացնելու համար՝ արձագանքելով մանրածախ ներդրողների աճող պահանջարկին և համաշխարհային ֆինանսական ու կրիպտո շուկաների գործունեություն շուրջօրյա բնույթին։

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Հայաստանում կրիպտոարժույթների ապագան․ ի՞նչ է պետք հետաքրքրությունն իրական հնարավորության վերածելու համար

Հայաստանն ունի ուժեղ ՏՏ ոլորտ, ակտիվ ձեռնարկատիրական համայնք և թվային ակտիվների...

Ամիօ բանկը՝ «Յուվենտուսի» երրորդ ակադեմիայի և «Բոսկո Վելթաուն» նախագծի զարգացման գործընկեր

Ամիօ բանկը միացել է Հայաստանում «Յուվենտուսի» երրորդ ակադեմիայի և «Բոսկո Վելթաուն»...

Super.money-ն գործարկում է ԱԲ գործակալներ

Flipkart-ին պատկանող Super.money-ն սկսել է գործարկել ԱԲ գործակալներ, որոնք կարող են...