spot_imgspot_imgspot_imgspot_img

Լոնդոնի ֆոնդային բորսան բլոկչեյն հարթակ կստեղծի

Lոնդոնի ֆոնդային բորսան (LSE) նախատեսում է ստեղծել ավանդական առևտրային ֆինանսական ակտիվների բլոկչեյնի հարթակ: Այս մասին հայտնում է Financial Times-ը։

LSE-ի կապիտալի շուկաների ղեկավար Մյուրեյ Ռուսը հայտարարել է, որ «բորսայի բլոկչեյնի հետազոտությունը հասել է այն կետին, երբ նրանք որոշել են առաջ շարժվել իրենց ծրագրերով»:

Նա նաև պարզաբանել է, որ Լոնդոնի ֆոնդային բորսան «ոչինչ չի կառուցի կրիպտոարժույթների շուրջ», այլ կօգտագործի բլոկչեյն տեխնոլոգիան՝ ավանդական ակտիվների պահպանման, գնելու և վաճառելու արդյունավետությունը բարձրացնելու համար։

Մյուրեյ Ռուսն ասում է գաղափարն այն է, որ թվային եղանակով ստեղծվի ավանդական ակտիվների համար ավելի մատչելի և թափանցիկ առևտրային գործընթաց:

Հիշեցնենք, որ ապրիլին Լոնդոնի ֆոնդային բորսան հայտարարեց, որ կառաջարկի բիթքոինի ֆյուչերսներ և օպցիոններ 2023 թվականի չորրորդ եռամսյակում:

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նյութեր

Wagestream-ը ձեռք է բերել Keebo վարկային ստարտափը

Wagestream-ը, որն աշխատավարձի ակնթարթային փոխանցման հավելված է, ձեռք է բերել բրիտանական...

Visa-ն համագործակցություն է սկսել Expel-ի հետ

Visa-ն ցանցային անվտանգության ծառայություններ մատուցող Expel-ի հետ հայտարարել է իր համագործակցության...

Visa-ն գործարկել է $100 միլիոն արժողությամբ հիմնադրամ, գեներատիվ AI-ն զարգացնելու համար

Visa-ն (ԱՄՆ) գործարկել է $100 միլիոն արժողությամբ հիմնադրամ, որպեսզի ներդրումներ կատարի...

Apple-ը մտադիր է ստեղծել սեփական որոնողական համակարգը

Apple-ը դիտարկում է սեփական որոնողական ծառայության ստեղծման հեռանկարը, որը կարող է...