spot_imgspot_imgspot_imgspot_img

Los Angeles Lakers-ը վաճառվել է ռեկորդային 10 միլիարդ դոլարով

Los Angeles Lakers-ը վաճառվել է 10 միլիարդ դոլարով՝ դառնալով սպորտային պատմության ամենաթանկ գործարքը։

Ջինի Բասը և նրա ընտանիքը համաձայնվել են վաճառել թիմի բաժնետոմսերի մեծամասնությունը Մարկ Ուոլթերին՝ Guggenheim Partners-ի գլխավոր գործադիր տնօրենին, ով նախկինում ուներ բաժնեմասերի փոքրամասնությունը։ Ուոլթերը համասեփականատեր է նաև Dodgers բեյսբոլային ակումբում, Chelsea ֆուտբոլային ակումբում, LA Sparks կանանց թիմում և Cadillac Ֆորմուլա 1-ի թիմում։

Այս գործարքը գերազանցում է Boston Celtics-ին, որն այս տարվա սկզբին վաճառվել էր 6.1 միլիարդ դոլարով։ Այն նաև ազդարարում է Բասերի ընտանիքի՝ բասկետբոլային այս թիմի մոտ հիսունամյա սեփականության ավարտը։ Գործարքը հաջորդում է NBA-ի 77 միլիարդ դոլար արժողությամբ մեդիա իրավունքների մասին պայմանագրի կնքմանը, ինչը նպաստել է սպորտային ակումբների արժեքների կտրուկ աճին։

1979թ.-ին Ջերի Բասի կողմից Lakers-ը 67.5 միլիոն դոլարով ձեռք բերելուց հետո, թիմը դարձել էր համաշխարհային սիմվոլ՝ նվաճելով 11 չեմպիոնական տիտղոսներ և ներկայացնելով բասկետբոլի լեգենդների՝ Մեջիք Ջոնսոն, Քոբի Բրայանթ և Լեբրոն Ջեյմս։ Այս սեզոնին թիմը կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում՝ ձեռք բերելով Լուկա Դոնչիչին փոխանակման բացառիկ գործարքի արդյունքում։

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորությունները

Կոնվերս Բանկը ուրախությամբ հայտնում է Citibank N.A.-ի հետ թղթակցային հարաբերությունների հաստատման...

Մարզային տնտեսության զարգացումը՝ բանկային համակարգի կիզակետում

Հայէկոնոմբանկը մասնակցեց «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպո-ցուցահանդեսին՝ ներկայացնելով իր ՓՄՁ վարկավորման...

Դավիթ Թադևոսյանը Քիշնևում մասնակցում է թվային կապակցվածության զարգացմանը նվիրված նախարարական հանդիպմանը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը նոյեմբերի...

Ամիօ բանկը մասնակցեց «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյին

Միջոցառման շրջանակում բանկային համակարգի ներկայացուցիչներն ու մարզերում գործունեություն ծավալող բիզնեսները ներկայացրին...