Nexo կրիպտովարկային ընկերությունը Mastercard-ի և DiPocket կորպորատիվ էլեկտրոնային վճարումների օպերատորի հետ համատեղ թողարկել է, ըստ իրենց, աշխարհում առաջին կրիպտոարժույթային քարտը: Այն կոչվում է Nexo Card և առայժմ հասանելի է Եվրոպական Միության որոշ երկրներում։
Նորույթը թույլ է տալիս քարտապաններին կատարել վճարումներ բիթքոին, էթերիում, Tether և այլ կրիպտոարժույթներով:
Nexo քարտերով կարելի է կատարել վճարումներ ավելի քան 92 միլիոն առևտրային կետերում ամբողջ աշխարհով, որտեղ ընդունվում են Mastercard:
Բոլոր գործարքների դիմաց քարտապանները կստանան քեշբեք մինչև 2% բիթքոինի, կամ Nexo թոքենների տեսքով։ Քարտը կարելի է գրանցել ինչպես ֆիզիկական, այնպես էլ վիրտուալ տեսքով` Nexo հավելվածի միջոցով։ Այն համատեղելի է նաև Apple Pay և Google Pay համակարգերի հետ։





