Mastercard-ը ներկայացրել է Wallet Pay նոր լուծումների փաթեթը, որը նախատեսված է բջջային դրամապանակներով վճարումների փոխգործունակությունն ու հասանելիությունը բարելավելու համար։
Քանի որ մինչև 2030թ.-ը աշխարհում թվային դրամապանակներից օգտվողների թիվը, ըստ կանխատեսումների, կգերազանցի 6 միլիարդը, Wallet Pay-ը նպատակ ունի ապահովել NFC անհպում վճարումներ, ինչպես նաև QR կոդերով և առցանց վճարումներ։
Նախաձեռնությանը միացել են թվային վճարային ծառայություններ մատուցող մի շարք ընկերություններ, այդ թվում՝ AlipayHK-ը, GCash-ը, KakaoPay-ը, TNG eWallet-ը և TrueMoney-ն, ինչպես նաև CRED-ը, Mercado Pago-ն, MTN-ը և TenPay Global-ը։
Լուծումների փաթեթը վճարային ծառայություններ մատուցող ընկերություններին հնարավորություն է տալիս գործարկել սեփական կրեդիտային, դեբետային կամ կանխավճարային քարտային ծրագրերը, իսկ վաճառողներին՝ վճարումներ ընդունել քարտերով և թվային դրամապանակներով ինչպես ֆիզիկական խանութներում, այնպես էլ առցանց։ Նախաձեռնության շրջանակում թվային դրամապանակներին կարող է կցվել Mastercard-ի ավելի քան 3,7 միլիարդ քարտային տվյալ։
Wallet Pay-ի գործարկմանը նախորդել էր Mastercard-ի կողմից նոր ծրագրային գործիքների և ծառայությունների ներկայացումը, որոնք բանկերին և ֆինտեխ ընկերություններին օգնում են անհպում վճարումների հնարավորություններն ինտեգրել իրենց iOS և Android հավելվածներում։





