Mastercard ընկերությունը բաժնեմաս կգնի Աֆրիկայի խոշորագույն անլար օպերատոր MTN Group Ltd.-ում։ Group Fintech-ի ստորաբաժանումն ինքնին գնահատվում է $5,2 միլիարդ դոլար, տեղեկանում ենք օպերատորի ֆինանսական հաշվետվությունից:
«MTN-ը և Mastercard-ը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, որը նախատեսում է Mastercard-ի ներդրումները Group Fintech-ում՝ հիմնվելով ձեռնարկության ընդհանուր գնահատման վրա՝ մոտ $5,2 միլիարդ: Վերջնական ներդրումային համաձայնագրերը նախատեսվում է ստորագրել շուտով»,- ասվում է զեկույցում:
MTN Group Limited-ը (նախկինում՝ M-Cell) հարավաֆրիկյան բջջային հեռախոսակապի ընկերություն է, որը գործում է աֆրիկյան և ասիական շատ երկրներում: Գրասենյակը գտնվում է Յոհաննեսբուրգում։