Mastercard-ը հայտարարել է իր համագործակցության մասին Checkout.com վճարային լուծումների համաշխարհային մատակարարի հետ՝ ԱՄԷ հանրահայտ Careem Pay բջջային հավելվածի հաճախորդներին ապահովելու անվտանգ և արագ վճարումների հասանելիություն գրեթե իրական ժամանակում:
Այս համագործակցության միջոցով Careem Pay հավելվածը կկարողանա գործարկել Mastercard Send հարթակը, որպեսզի ԱՄԷ-ի հաճախորդները հնարավորություն ունենան մուտք գործել և օգտագործել իրական ժամանակի վճարումներ իրենց Careem Pay դրամապանակներում: Նորամուծության շնորհիվ գործարքները կդառնան ավելի արագ և արդյունավետ:
Mastercard Send-ը հասանելի է աշխարհի 108 երկրում։ Careem Pay հավելվածի հետ ինտեգրումը թույլ կտա ԱՄԷ հաճախորդներին օգտվել նաև ծրագրի հնարավորություններից:
Այս ամենը ներառում է շուկաներից միջոցները վերադարձնելու հնարավորությունը, P2P վճարումների և միջազգային դրամական փոխանցումների նոր հնարավորությունները, ինչպես նաև մանրածախ և առաքման վճարումները: