spot_imgspot_imgspot_img

Mastercard-ը խարդախության կանխարգելման համար AI-ի նոր գործիք կկիրառի

Mastercard-ը Միացյալ Թագավորությունում գործարկել է AI նոր լուծում, որը կոչվում է Consumer Fraud Risk (CFR): Ընկերությունն հայտնում է, որ ծրագրակազմն աշխատում է իրական ժամանակում՝ կանխատեսելու և կանխելու բոլոր տեսակի խարդախ վճարումները: Այս պահին գործիքը հասանելի է եվրոպական 9 բանկերի հաճախորդներին։

Բացատրելով, թե ինչպես է աշխատում լուծումը, Mastercard-ը հայտարարել է.

«Հանցագործները տեղափոխում են գողացված միջոցները մի շարք պահուստային հաշիվների միջոցով՝ դրանք քողարկելու համար: Դրան հակազդելու համար Mastercard-ը վերջին հինգ տարվա ընթացքում աշխատել է Մեծ Բրիտանիայի բանկերի հետ՝ հետևելով միջոցների շարժին այդ հաշիվների միջոցով և հետո փակելով դրանք»։

«Հիմնվելով գործարքները հետևելու արդյունքում ստացված տվյալների և հատուկ գործոնների վրա, ինչպիսիք են հաշիվների անունները, վճարման արժեքները, վճարողների և շահառուների պատմությունը, նաև շահառուների կապերը կասկածելի հաշիվների հետ, Mastercard-ի AI-ի վրա հիմնված լուծումը բանկերին հնարավորություն է տալիս իրական ժամանակում միջամտել և դադարեցնել գործարքը, նախքան միջոցների կորուստը»:

Mastercard-ը հայտարարել է, որ նախատեսում է տեխնոլոգիան տարածել միջազգային այլ շուկաներում ևս:

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Դավիթ Թադևոսյանը Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովում ներկայացրել է Հայաստանի տեխնոլոգիական զարգացման առաջնահերթությունները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը հոկտեմբերի...

Exein կիբեռանվտանգության ստարտափը հասել է $1,7 միլիարդ գնահատման

Իտալական Exein կիբեռանվտանգության ստարտափը Headline-ի գլխավորած ֆինանսավորման շրջափուլում ներգրավել է 270...

Yandex Go-ն Հայաստանում 10 տարեկան է․ անվտանգության ներդրումներ և նոր ծրագրեր

Yandex Go-ն նշում է Հայաստանում գործունեության տասնամյակը։ Լրագրողների հետ հանդիպմանը Yandex...