spot_imgspot_img

Mercari մարկետփլեյսը բիթքոինը կընդունի որպես վճարման միջոց

Mercari Էլեկտրոնային առևտրի ճապոնական հսկան 2024 թվականի հունիսից կսկսի ընդունել բիթքոինը որպես վճարման միջոց, հայտնում է Nikkei-ն։

Mercari-ն հիմնադրվել է 2013թ։ Ընկերությունը գործում է ԱՄՆ-ում և Ճապոնիայում, ինչպես նաև մոտ ապագայում նախատեսում է ընդլայնել իր գործունեությունը դեպի Եվրոպա։ 2023 թվականի հունիսին մերկետփլեյսի օրական օգտագործողների թիվը կազմում էր 22 միլիոն մարդ։

Ընկերությունն ակտիվորեն զարգացնում է թվային ակտիվների ոլորտին առնչվող ծառայությունները: Դրանց թվում կարելի է առանձնացնել կրիպտոարժույթների առևտրային հարթակը` Mercari Bitcoin-ը:

Ծառայությունը թույլ է տալիս օգտատերերին գնել և վաճառել բիթքոին՝ օգտագործելով  վաճառքից ստացված եկամուտները: Գործարկումից յոթ ամիս անց հարթակի օգտատերերի թիվը հասել է 1 միլիոն մարդու։

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նյութեր

Klarna-ն արհեստական ​​բանականությամբ «փոխարինեց» 700 աշխատակցի

Klarna շվեդական ստարտափը, որը թույլ է տալիս առցանց ապրանքներ գնել ապառիկ,...

Financial Times-ը բացում է վենչուրային բաժինը

Financial Times-ը գործարկել է վենչուրային կապիտալի «FT Ventures»-ը: Այն ներդրումներ կանի արագ...

Embat ֆինթեք ստարտափը ներգրավել է €14,7 միլիոն

Embat ֆինանսների կառավարման ստարտափը հավաքել է €14,7 իր զարգացման համար՝ որպես...

Փնտրվում է Միլիոնատեր․ Նոր Խաղարկություն Իդրամից

Գիտենք, որ երկար եք սպասել այս նորությանը։ Իդրամը կրկին մեծ խաղարկություն...