Meta-ն հատուկ պիտակ կներկայացնի արհեստական բանականության (AI) ստեղծած բովանդակության համար: AI բովանդակությունը պիտակավորվելու է ընկերության Facebook, Threads և Instagram հավելվածներում:
«Պատրաստված է AI-ով» նշումը կարող են դնել ինչպես օգտատերերը, այնպես էլ հենց ընկերությունը, եթե նեյրոցանցերի աշխատանքի նշաններ հայտնաբերի: Ավելի վաղ Meta-ն արգելել էր գեներացված հոլովակները, որտեղ մարդիկ տեսահոլովակում անում էին մի բան, որը կյանքում չէին անի:
Meta-ում խոսքի ազատության սահմանափակման մեղադրանքներ չեն ցանկանում, ուստի որոշում են կայացրել ոչ թե արգելել, այլ պիտակավորել նման բովանդակությունը: Արդեն հիմա նշվում են նեյրոցանցերի ֆոտոռեալիստական պատկերները, հետագայում այդ կերպ կնշվի վիդեո և աուդիո բովանդակությունը։





