Հուլիսի 6-ին Meta կորպորացիան կգործարկի Twitter միկրոբլոգների ծառայության անալոգը՝ Threads հավելվածը։ Պոտենցիալ մրցակիցը կաշխատի Instagram-ի միջոցով, գրում է TechCrunch-ը։
Threads-ի առավելությունն այն է, որ օգտատերերը ստիպված չեն լինի ստեղծել համայնք զրոյից, ծառայությունը կօգնի հետևորդներ փոխանցել Instagram-ից։
Հավելվածի նկարագրության մեջ ասվում է, որ Threads-ը կլինի մի վայր, որտեղ մարդիկ հավաքվում են քննարկելու իրենց հուզող բոլոր հարցերը։ Ապագա օգտատերերը կկարողանան շփվել հետաքրքրություն ներկայացնող մարդկանց և համախոհների հետ, ինչպես նաև կիսվել իրենց սեփական գաղափարներով, կարծիքներով և կրեատիվությամբ:
ԱՄՆ-ի օգտատերերը հուլիսի 6-ին կկարողանան անվճար ներբեռնել Threads-ը App Store-ից:





