Ապրիլին ընկերությունը արհեստական բանականությունը կներդնի Ray-Ban Meta խելացի ակնոցների մեջ. կլինեն միաժամանակյա թարգմանության, առարկաների, կենդանիների նույնականացման գործառույթներ։
Օգտատերերը կկարողանան ակտիվացնել AI օգնականը՝ օգտագործելով «Hi Meta» արտահայտությունը և հարց տալ: Պատասխանը կհեռարձակվի շրջանակում ներկառուցված բարձրախոսների միջոցով: Լրագրողները փորձարկել են գաջեթը, և այն կարողացել է ճիշտ նույնականացնել ընտանի կենդանիներին և արվեստի գործերը, սակայն երբեմն սխալներ են եղել:
Օրինակ, ակնոցները դժվարությամբ էին ճանաչում կենդանաբանական այգու կենդանիներին, որոնք գտնվում էին ցանկապատի հետևում:
Ակնոցները լավ են կատարում համաժամանակյա թարգմանություն՝ն անգլերեն, իսպաներեն, իտալերեն, ֆրանսերեն և գերմաներեն լեզուներով:
AI-ով միացված խելացի ակնոցները ներկայումս հասանելի են միայն ԱՄՆ-ի օգտատերերին: Ընկերությունը, ամենայն հավանականությամբ, ժամանակի ընթացքում կշարունակի կատարելագործել գաջեթը, թեև դա հեշտ չի լինի. օրինակ, բարձր լուծաչափով տեսախցիկը կարող է օգնել նույնականացման հարցում, բայց դա կբարձրացնի ակնոցի քաշն ու չափը:





