spot_imgspot_imgspot_imgspot_img

Meta-ն նախատեսում է հսկայական ներդրում կատարել Scale AI-ում

Bloomberg-ի տվյալներով՝ Meta-ն քննարկում է Scale AI-ում ավելի քան 10 միլիարդ դոլարի ներդրում կատարելու հնարավորությունը։

Եթե գործարքը կյանքի կոչվի, այն կլինի Meta-ի ամենախոշոր արտաքին ներդրումը արհեստական բանականության ոլորտում և մասնավոր ընկերության երբևէ ստացած ֆինանսավորման ամենախոշոր գործարքներից մեկը։

Scale AI-ը տվյալների մակնշման ծառայություններ է տրամադրում Microsoft-ին, OpenAI-ին և նմանատիպ այլ ընկերություններին՝ օգնելով նրանց մարզել իրենց ԱԲ մոդելները։ Ընկերությունը նախորդ տարի ունեցել է 870 միլիոն դոլար եկամուտ և ակնկալում է այս տարի այն հասցնել 2 միլիարդի։ Նախկինում ընկերության դեմ հետաքննություն էր սկսվել աշխատակիցների հնարավոր սխալ գրանցման և թերի վճարման համար, սակայն այն փակվել է։

Meta-ն արդեն մասնակցել է Scale AI-ի 1 միլիարդ դոլարանոց Series F ներդրումային շրջափուլին, որի ընթացքում ընկերությունը գնահատվել է 13.8 միլիարդ դոլար։ Scale AI-ը նաև ստեղծել է ռազմական նշանակության Defense Llama լեզվական մոդելը՝ հիմնված Meta-ի Llama 3 տեխնոլոգիայի վրա։

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ-ն մասնակցել է «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյին

Նոյեմբերի 6-ին Գյումրու Վարդանանց հրապարակում անցկացված «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյին...

Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորությունները

Կոնվերս Բանկը ուրախությամբ հայտնում է Citibank N.A.-ի հետ թղթակցային հարաբերությունների հաստատման...

Մարզային տնտեսության զարգացումը՝ բանկային համակարգի կիզակետում

Հայէկոնոմբանկը մասնակցեց «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպո-ցուցահանդեսին՝ ներկայացնելով իր ՓՄՁ վարկավորման...

Դավիթ Թադևոսյանը Քիշնևում մասնակցում է թվային կապակցվածության զարգացմանը նվիրված նախարարական հանդիպմանը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը նոյեմբերի...