Microsoft ընկերությունը հայտարարեց, որ նոր ծրագիր է թողարկում ստարտափների համար, որի միջոցով կնդլայնվի հաճախորդների բազան և կխթանվեն վաճառքները:
Առաջիկա երկու տարիներին ընկերությունը պատրաստ է ներդնել 500 միլիոն ԱՄՆ դոլար:
Microsoft for Startups օգտագործում է հատուկ մոտեցում, որպիսի ստարտափները և իրենց պոտենցիալ հաճախորդները կարողանան գտնել միմյանց:
Microsoft-ն ունի 30 000 վաճառքի ներկայացուցիչներ և 800 000 գործընկերներ ողջ աշխարհում:
Ծրագիրը ռեսուրսներ է տրամադրում կադրերի պատրաստման համար, ինչպես նաև՝ ֆինանսական մինչև (120.000 ԱՄՆ դոլար) և տեխնիկական աջակցություն:





