Microsoft-ը հայտարարել է, որ $2,9 միլիարդ կներդնի Ճապոնիայում իր ամպային և արհեստական բանականության ենթակառուցվածքի զարգացման համար առաջիկա երկու տարվա ընթացքում, գրում է Reuters-ը։
Միջոցների մի մասն ուղղվելու է 3 միլիոն մարդու արհեստական բանականության ուսուցմանը։ Տոկիոյում կստեղծվի նաև Microsoft Research Asia հետազոտական լաբորատորիա։
Ներկայումս Microsoft Azure-ը, Google Cloud-ը և Amazon Web Services-ը կազմում են աշխարհի ամպային հաշվարկման լավագույն օպերատորների եռյակը: Նրանք ընդլայնում են իրենց տվյալների կենտրոնները և ամպային հաշվողական ակտիվները ամբողջ աշխարհում՝ AI-ի թրենդին հետևելու համար, որը սկսվել է 2022 թվականին ChatGPT-ի թողարկումից հետո:
Օրինակ, AWS-ը $10 միլիարդ է ներդնում Միսիսիպիում տվյալների կենտրոններ ստեղծելու և ևս $3 միլիարդ Սաուդյան Արաբիայում: Իսկ Google-ը Լոնդոնում $1 միլիարդ արժողությամբ տվյալների կենտրոն է կառուցում:





