spot_imgspot_imgspot_img

Microsoft-ը և Amazon-ը ավելի քան $5 միլիարդ են հատկացրել Ֆրանսիայում արհեստական ​​բանականության զարգացման համար

Microsoft և Amazon կորպորացիաները $5,6 միլիար են ներդրել Ֆրանսիայում՝ Choose France ամենամյա գագաթնաժողովի շրջանակներում: Microsoft-ի տվյալներով՝ կորպորացիան մինչև 2025 թվականը ներդրումներ կկատարի 25000 առաջադեմ գրաֆիկական պրոցեսորների մշակման մեջ։ Ընկերությունը նաև մինչև 2027 թվականը կֆինանսավորի 1 միլիոն մարդու ուսուցումը և արհեստական ​​բանականության ոլորտում 2500 ստարտափի աջակցությունը:

«Այս խոշոր ներդրումը ցույց է տալիս Ֆրանսիայում թվային նորարարություններին և տնտեսական աճին աջակցելու ամուր նվիրվածությունը»,-ասել է Microsoft-ի նախագահ Բրեդ Սմիթը:

Իսկ Amazon-ը խոստացել է $1,3 միլիարդ ծախսել երկրում իր գործունեությունը զարգացնելու համար: Ընկերությունը մտադիր է ստեղծել ավելի քան 3000 աշխատատեղ Ֆրանսիայում, ինչպես նաև ընդլայնել իր լոգիստիկ ցանցն ու ամպային ենթակառուցվածքը Փարիզում՝ աջակցելու ընդհանուր AI-ի զարգացմանը:

Microsoft-ի և Amazon-ի ներդրումների հետ միասին Ֆրանսիան արտասահմանյան ընկերություններից ներգրավել է $16,17 մլրդ։

Նախագահ Էմանուել Մակրոնի խոսքով՝ ներդրումները ներառում են 56 տարբեր բիզնես նախագծեր և կարող են հանգեցնել 10 հազար աշխատատեղի ստեղծմանը։ Նախկինում Microsoft-ը $1,5 միլիարդ էր ներդրել G42 ընկերությունում, որն Արաբական Միացյալ Էմիրություններում արհեստական ​​բանականություն է մշակում։

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Դավիթ Թադևոսյանը Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովում ներկայացրել է Հայաստանի տեխնոլոգիական զարգացման առաջնահերթությունները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը հոկտեմբերի...

Exein կիբեռանվտանգության ստարտափը հասել է $1,7 միլիարդ գնահատման

Իտալական Exein կիբեռանվտանգության ստարտափը Headline-ի գլխավորած ֆինանսավորման շրջափուլում ներգրավել է 270...

Yandex Go-ն Հայաստանում 10 տարեկան է․ անվտանգության ներդրումներ և նոր ծրագրեր

Yandex Go-ն նշում է Հայաստանում գործունեության տասնամյակը։ Լրագրողների հետ հանդիպմանը Yandex...