Microsoft-ը հայտարարել է Microsoft Frontier Company նոր բիզնես ստորաբաժանման գործարկման մասին, որը կօգնի ձեռնարկություններին ներդնել ԱԲ լուծումներ՝ օգտագործելով ընկերության արդեն իսկ առկա ԱԲ պրոդուկտներն ու ծառայությունները։
Նախաձեռնությունն իրականացվում է 2.5 միլիարդ դոլար ներդրման և շուրջ 6,000 ինժեներների ու ոլորտային փորձագետների թիմի միջոցով։ Նպատակն է արագացնել ԱԲ-ի կիրառության տարածումը և հաճախորդների համար ապահովել չափելի բիզնես արդյունքներ։
Microsoft-ի Commercial Business-ի գլխավոր գործադիր տնօրեն Ջադսոն Ալթոֆը նշել է, որ նոր կազմակերպության մոտեցումն ավելի լայն է քան պարզապես ավանդական Forward Deployed Engineer (FDE) մոդելի կիրառությունը. այն ոլորտի ամենամեծ և շոշափելի արդյունքների վրա կենտրոնացած ինժեներական կազմակերպությունն է։
Այս քայլը հաջորդում է ԱԲ-ի ներդրման ոլորտում խոշոր մրցակիցների նմանատիպ այլ նախաձեռնություններին։ Վերջերս Amazon Web Services-ը (AWS) հայտարարել էր 1 միլիարդ դոլար արժողությամբ նման ԱԲ ծրագրի մասին։ OpenAI-ն ու Anthropic-ը նույնպես ներկայացրել են համանման նախաձեռնություններ։
Microsoft-ը նախատեսում է օգտվել իր կորպորատիվ հաճախորդների խոշոր ցանցից. ընկերությունն արդեն իսկ համագործակցում է Fortune 500-ի բազմաթիվ ընկերությունների հետ։ Նոր բիզնեսի առաջին գործընկերների թվում են՝ London Stock Exchange Group-ը, Unilever-ը, Land O’Lakes-ը և Accenture-ը։





