spot_imgspot_imgspot_imgspot_img

Microsoft-ը կկրճատի 9,000 աշխատակցի

Ըստ CNBC-ի Microsoft-ը նախատեսում է կրճատել 9,000 աշխատակցի, ինչն ընկերության գլոբալ աշխատուժի 4%-ից մի փոքր պակաս է։

Այս կրճատումներն ընկերության լայնածավալ վերակառուցման մասն են կազմում, որը տարածվում է Microsoft-ի թիմերի վրա ողջ աշխարհում՝ վաճառքից և Xbox-ից մինչև ինժեներական բաժիններ։

Վերակառուցման նպատակն է բարելավել կազմակերպչական արդյունավետությունը և համապատասխանեցնել աշխատուժը ռազմավարական առաջնահերթություններին, այդ թվում՝ ԱԲ ոլորտի նորարարություններին։

Չնայած նրան, որ ընկերությունը հաղորդում է նախորդ տարվա համեմատ մաքուր շահույթի 18% աճի մասին՝ այն հասցնելով 25.8 միլիարդ դոլարի, այս տարի դեռևս շարունակվում են մի քանի փուլերով կրճատումները։ Եկամուտների աճը հիմնականում պայմանավորված է Intelligent Cloud բաժնի 20% աճով, ներառյալ Azure-ը, որը հասել է 42.4 միլիարդ դոլար եկամտի, ինչն ընդգծում է Microsoft-ի հանձնառությունն իրականացնել ամպային և ԱԲ նախաձեռնություններ նույնիսկ կրճատումներին զուգահեռ։

Տեխնոլոգիական հսկան նշում է, որ այս քայլը նպատակ ունի նվազեցնել և հավասարակշռել կառավարման բազմաթիվ մակարդակները՝ հետևելով Amazon-ի և Meta-ի օրինակներին։ Ըստ որոշ ներքին տեղեկատվության՝ հիմնականում կրճատվում են միջին կարգի ղեկավարների հաստիքները։ Նպատակը շարքային աշխատակիցների և ղեկավար պաշտոններ զբաղեցնողների հարաբերակցության բարելավումն է՝ հօգուտ առաջինների։ Ակնկալվում է, որ այս փոփոխությունը կնպաստի ճկունության և որոշումների ընդունման արագության բարձրացմանը։

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորությունները

Կոնվերս Բանկը ուրախությամբ հայտնում է Citibank N.A.-ի հետ թղթակցային հարաբերությունների հաստատման...

Մարզային տնտեսության զարգացումը՝ բանկային համակարգի կիզակետում

Հայէկոնոմբանկը մասնակցեց «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպո-ցուցահանդեսին՝ ներկայացնելով իր ՓՄՁ վարկավորման...

Դավիթ Թադևոսյանը Քիշնևում մասնակցում է թվային կապակցվածության զարգացմանը նվիրված նախարարական հանդիպմանը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը նոյեմբերի...

Ամիօ բանկը մասնակցեց «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյին

Միջոցառման շրջանակում բանկային համակարգի ներկայացուցիչներն ու մարզերում գործունեություն ծավալող բիզնեսները ներկայացրին...