Microsoft-ը և OpenAI-ը մտադիր են առաջիկա վեց տարում գործարկել Stargate տվյալների կենտրոնի նախագիծը, որը կկառուցվի $100 միլիարդ արժողությամբ սուպերհամակարգչի հիման վրա «միլիոնավոր մասնագիտացված սերվերային չիպերով»՝ OpenAI-ի արհեստական բանականությանն աջակցելու համար:
Այն կլինի ամենախոշորը երբևէ գոյություն ունեցած նախագծերից (ընդհանուր առմամբ ընկերությունները ցանկանում են ԱՄՆ-ում կառուցել մոտ հինգ նման սուպերհամակարգիչ՝ երկարաժամկետ համագործակցության շրջանակներում):
OpenAI-ի փորձնական սուպերհամակարգիչը պետք է գործարկվի մինչև 2026 թվականը, իսկ Stargate-ը՝ 2028 թվականին:
Նախագծի անվանումը՝ Stargate, վերաբերում է գիտաֆանտաստիկ ֆիլմին՝ «Աստղային դարպաս»:
Ենթադրելի է, որ նման ծախսատար ու մեծածավալ նախագիծը կարող է զբաղեցնել մի քանի հարյուր հեկտար տարածք և պահանջել մինչև 5 գիգավատ հզորություն։ Բայց դրա իրականացումն ուղղակիորեն կապված է OpenAI-ի հաջորդ խոշոր AI թարմացման հետ՝ GPT-5, որը սպասվում է 2025 թվականի սկզբին:
2023 թվականին OpenAI-ին չհաջողվեց գործարկել Arrakis-ը, և մտավախություն կա, որ նույն ճակատագիրը սպասվում է GPT-5-ին:





