spot_imgspot_img

Microsoft-ը ներկայացրել է Qualcomm-ի արհեստական ​​բանականության չիպերով նոր համակարգիչներ

Microsoft-ը հայտարարել է ավելի առաջադեմ չիպերով նոր համակարգիչների մասին, որոնք թույլ կտան գործարկել արհեստական բանականության գործառույթները Windows-ի համար նախատեսված ծրագրային ապահովման մեջ:

Այդ չիպերի առանձնահատկությունն այն է, որ նրանք չեն սպառի մարտկոցի էներգիան, գրում է CNBC-ն։ Խոսքը Surface Laptop-ի և Qualcomm չիպով Surface Pro պլանշետի մասին է։

Այս չիպը կարող է կատարել մի շարք AI առաջադրանքներ՝ առանց ինտերնետին միանալու։

Ապագայում սարքեր արտադրողները կթողարկեն AMD և Intel չիպերով համակարգիչներ, որոնք համապատասխանում են Copilot+ պահանջներին: Այս մասին Microsoft-ը հայտարարել է մամուլի ասուլիսի ժամանակ։

Copilot+ սարքերի արժեքը նվազագույն տարբերակում կսկսվի $999-ից։ Microsoft-ն արդեն ընդունում է նախնական պատվերներ, իսկ սարքերը վաճառքում կհայտնվեն հունիսի վերջին։

Նմանատիպ նյութեր

Նոր հասցե և հատուկ առաջարկ. բացվեց Ամիօ բանկի «Էրեբունի» մասնաճյուղը

Ամիօ բանկի «Էրեբունի» մասնաճյուղն արդեն բաց է, և սիրով սպասում է...

Meta-ն արհեստական ​​բանականության նոր մոդել է ներկայացրել

Meta-ն արհեստական ​​բանկանության նոր մոդել է ներկայացրել՝ Llama 3.1: Մարկ Ցուկերբերգի...

WhatsApp-ում կհայտնվի AirDrop-ի նման գործառույթ

WhatsApp-ը Android և iOS օգտագործողների համար կգործարկի Airdrop-ի նման գործառույթ: Այլևս անհրաժեշտ...

Քո AMIO Visa Platinum քարտը սպասում է քեզ

Սիրո՞ւմ ես ճանապարհորդել, ուրեմն չմոռանա´ս քեզ հետ վերցնել Ամիօ բանկի Visa...