spot_imgspot_imgspot_imgspot_img

Mistral-ը գործարկել է «vibe coding» օգնական՝ Mistral Code-ը

Mistral ֆրանսիական ԱԲ ստարտափը թողարկել է Mistral Code-ը՝ ծրագրավորման օգնական, որը կարող է մրցակցել GitHub Copilot-ի և Cursor-ի նման գործիքների հետ։

Այն կառուցված է բաց կոդով Continue նախագծի վրա, ինտեգրում է Mistral-ի մոդելները և առաջարկում է IDE-ի (ծրագրերի մշակման ինտեգրացված միջավայր) ներսում աշխատող օգնական, տեղային գործարկման տարբերակներ և կորպորատիվ թիմերում տեխնիկական կառավարման համար նախատեսված գործիքներ։ Այս պահին այն հասանելի է բետա տարբերակով JetBrains և VS Code հարթակների համար։

Mistral Code-ն աշխատում է Codestral (ավտոմատ լրացում), Devstral (գործակալային կոդավորում) և Mistral Medium (չատ օգնական) մոդելների հիման վրա, հասանելի է ավելի քան 80 ծրագրավորման լեզուներով և կարող է վերլուծել ֆայլեր, ծրագրային տերմինալներ և խնդիրներ։ Այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են՝ Capgemini-ը և SNCF-ը, արդեն օգտագործում են այն։

Mistral-ը տրամադրում է մոդելների անհատականացման հնարավորություններ, հետազոտությունների գործիքներ և նախատեսում է թարմացումներ անել նաև Continue նախագծում։ 2023թ.-ին հիմնադրված այս ստարտափը ներգրավել է ավելի քան 1.1 միլիարդ եվրո ներդրում և վերջերս գործարկել է նաև Le Chat Enterprise կորպորատիվ չատբոտը՝ Gmail-ի և Google Drive-ի ինտեգրացիաներով։

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորությունները

Կոնվերս Բանկը ուրախությամբ հայտնում է Citibank N.A.-ի հետ թղթակցային հարաբերությունների հաստատման...

Մարզային տնտեսության զարգացումը՝ բանկային համակարգի կիզակետում

Հայէկոնոմբանկը մասնակցեց «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպո-ցուցահանդեսին՝ ներկայացնելով իր ՓՄՁ վարկավորման...

Դավիթ Թադևոսյանը Քիշնևում մասնակցում է թվային կապակցվածության զարգացմանը նվիրված նախարարական հանդիպմանը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը նոյեմբերի...

Ամիօ բանկը մասնակցեց «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյին

Միջոցառման շրջանակում բանկային համակարգի ներկայացուցիչներն ու մարզերում գործունեություն ծավալող բիզնեսները ներկայացրին...