spot_imgspot_img

Modicus Prime-ը ներդրումներ է ներգրավել Granatus Ventures-ից

Granatus Ventures-ը, որը վենչուրային կապիտալի հայկական առաջատար ընկերություն է, ներդրում է կատարել AI տեխնոլոգիաների Modicus Prime ընկերությունում։ Այն մասնագիտացած է դեղագործական արդյունաբերության որակի վերահսկման ժամանակակից համակարգերում: Այս մասին տեղեկացնում է Starthub Armenia-ն։

Modicus Prime-ը մշակում է սեփական ծրագրային լուծումներ, որոնք ապահովում են կենսաբանական պատկերների իրական ժամանակի տեսողական վերլուծություն և հայտնաբերում ու տեղեկացնում վարակների մասին։ Խոսքը դեղագործության մեջ կիրառվող որակի շարունակական հսկողության բարձր ճշգրտության գործիքի մասին է։

Modicus Prime-ը հիմնադրել և ղեկավարում է Թեյլոր Չարտիերը՝ դեղագործական տվյալների գիտնական, որը մեծ փորձ ունի կենսաբանական նյութերի նախագծման, որակի վերահսկման և ոլորտում AI կիրառման տեխնոլոգիաներում: Նա ոգևորված է Granatus Ventures-ի հետ համագործակցությամբ և կարծում է, որ Granatus-ի միջազգային հասանելիությունը, որն ընդգրկում է Հայաստանը, ԱՄՆ-ը և Եվրոպան, Modicus Prime-ին լրացուցիչ դիրք կհաղորդի դեղագործական արդյունաբերության մեջ:

Տեխնիկական թիմը ղեկավարում է Դավիթ Վարդանյանը՝ ծրագրային ապահովման ոլորտում մեծ փորձ ունեցող ինժեներ, որը մինչ Modicus Prime-ը աշխատել է մի քանի խոշորագույն դեղագործական ընկերություններում: Ընկերությունն արդեն ունի Հայաստանում տեղակայված ծրագրային ապահովման ինժեներների թիմ: Modicus Prime-ը ներկայումս համագործակցում է աշխարհի որոշ խոշորագույն դեղագործական ընկերությունների հետ:

Granatus Ventures-ի կառավարիչ գործընկեր Մանուկ Հերգնյանը կարծում է, որ Modicus Prime-ը արդյունավետ լուծումներ է առաջարկում  դեղագործական ոլորտի ամենակարևոր, որակի, ուղղությամբ և սա ապագայում կդառնա դեղագործական արդյունաբերության անփոխարինելի մաս:

Granatus Ventures-ի ներդրումը կօգնի ընկերությանն արագացնել իր առաջատար լուծումների զարգացումը և վարձել լրացուցիչ տաղանդներ՝ աջակցելու իր հետագա աճին և ընդլայնմանը:

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նյութեր

Klarna-ն արհեստական ​​բանականությամբ «փոխարինեց» 700 աշխատակցի

Klarna շվեդական ստարտափը, որը թույլ է տալիս առցանց ապրանքներ գնել ապառիկ,...

Financial Times-ը բացում է վենչուրային բաժինը

Financial Times-ը գործարկել է վենչուրային կապիտալի «FT Ventures»-ը: Այն ներդրումներ կանի արագ...

Embat ֆինթեք ստարտափը ներգրավել է €14,7 միլիոն

Embat ֆինանսների կառավարման ստարտափը հավաքել է €14,7 իր զարգացման համար՝ որպես...

Փնտրվում է Միլիոնատեր․ Նոր Խաղարկություն Իդրամից

Գիտենք, որ երկար եք սպասել այս նորությանը։ Իդրամը կրկին մեծ խաղարկություն...