spot_imgspot_imgspot_imgspot_img

Monarch-ը ձեռք է բերել HMBradley ֆինտեխը

Monarch անձնական ֆինանսների կառավարման հարթակը ձեռք է բերել MBI ընկերությունը, որը նախկինում հայտնի էր HMBradley անվամբ։ Գործարքն ընդլայնում է Monarch-ի հնարավորությունները՝ ընկերության կողմից իր անձնական ֆինանսների կառավարման հարթակի շարունակական աճին ուղղված ներդրումների ֆոնին։

2020թ.-ին հիմնադրված HMBradley-ն սկզբում օգտատերերին առաջարկում էր ավելի բարձր տարեկան տոկոսադրույքներ՝ կախված այն բանից, թե որքան գումար էին նրանք խնայում իրենց հաշիվ մուտք գործող միջոցներից։ Հետագայում ընկերությունը գործարկեց Routines համակարգը, որն օգտատերերին թույլ էր տալիս ավտոմատ կերպով խնայել, փոխանցել և կազմակերպել ֆինանսները՝ նախապես սահմանված պայմանների հիման վրա։

2023թ.-ին HMBradley-ն դադարեցրեց սպառողական բիզնեսը և կենտրոնացավ բանկերին տեխնոլոգիական լուծումներ տրամադրելու վրա։ Այնուհետև ընկերությունը վերանվանվեց MBI, իսկ այժմ ձեռք է բերվել Monarch-ի կողմից, որն իր բյուջետավորման և ֆինանսական պլանավորման հավելվածի միջոցով սպասարկում է ավելի քան մեկ միլիոն օգտատիրոջ։

MBI-ի գլխավոր գործադիր տնօրեն Զաք Բրունկեն կղեկավարի Monarch Labs-ը՝ նոր նախաձեռնություն, որի նպատակն է ստեղծել աճի նոր հնարավորություններ և նոր պրոդուկտներ։ Բրունկեի խոսքով՝ գործարքը թիմին հնարավորություն կտա ընդլայնվել և հասանելի դառնալ ավելի շատ մարդկանց համար։

Գործարքը կնքվել է այն ընթացքում, երբ Monarch-ի տարեկան պարբերական եկամուտը (ARR) հասել է 100 միլիոն դոլարի՝ ամբողջությամբ բաժանորդագրություններից ստացվող եկամտի հաշվին։ Այս աճը գրանցվել է ընկերության պրեմիում փաթեթի գործարկումից կարճ ժամանակ անց։ Monarch-ի գլխավոր գործադիր տնօրեն Վալ Ագոստինոն նշել է, որ ընկերությունը մտադիր է իր աճող մասշտաբն օգտագործել հետագա ներդրումների համար, իսկ MBI-ի թիմը կարևոր դեր կունենա զարգացման հաջորդ փուլում։

spot_img

Վերջին լուրեր

Նմանատիպ նյութեր

Bolt-ը ներկայացրել է Bolt Money ծառայությունը

Էստոնական Bolt հարթակը Airwallex-ի հետ համագործակցությամբ մշակում է Bolt Money ֆինանսական...

Wealthsimple-ը ներգրավել է $300 միլիոն

Կանադական Wealthsimple հարստության կառավարման ընկերությունը ներգրավել է ավելի քան 300 միլիոն...

Ահարոն Լեւոնյանը նշանակվել է Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ

Ահարոն Լեւոնյանը նշանակվել է Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ եւ...

Մեծ զեղչերի սեզոնին ընդառաջ արժե մի փոքր սպասել. անակնկալ` օնլայն շոփինգի սիրահար C360 Mastercard քարտապաններին

Տեխնիկա, որը վաղուց ցանկանում էիք փոխել, սիրելի ապրանքանիշի հագուստ կամ կոշիկ,...