spot_imgspot_imgspot_img

MoneyGram-ի նոր հնարավորությունը

MoneyGram-ը հայտարարել է MoneyGram FastSend ծառայության գործարկման մասին: Այն օգտվողներին հնարավորություն է տալիս ակնթարթորեն գումար ուղարկել իրենց ընկերոջ բջջային հեռախոսահամարներին MoneyGram կայքի և բջջային հավելվածի միջոցով:

«FastSend նոր ծառայության գործարկումով՝ գումար ուղարկելը այժմ  այնքան հեշտ է, որքան տեքստ ուղարկելը: FastSend-ը հիմնված է մեր չափազանց հայտնի բջջային հավելվածի հաջողության վրա և հետագայում նախատեսում է MoneyGram-ի առաջատար դիրքը թվային P2P վճարումների էվոլյուցիայի մեջ»:

Ալեքս Հոլմս, MoneyGram-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն

FastSend-ից օգտվելու համար հաճախորդներին հարկ կլինի մուտք գործել MoneyGram հավելված կամ կայք: Դրանից հետո նրանք պետք է մուտքագրեն ստացողի անունը և հեռախոսահամարը և ընտրեն FastSend: Ծառայությունը տեղեկացնող տեքստ է ուղարկում ստացողին: Ստացողը այնուհետև մուտք է գործում, ավելացնում իր դեբետային քարտը, իսկ դրամական միջոցները րոպեների ընթացքում փոխանցվում են իր բանկային հաշվին:

Ինչ վերաբերում է FastSend-ի հիմնական առավելությանը, ապա այն օգտվողներին հնարավորություն է ընձեռում արագ կերպով գումար փոխանցել ՝ ուղարկելով տեքստային հաղորդագրություն, առանց ստացողի բանկային հաշվի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման անհրաժեշտության:

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Mastercard-ը գործարկել է Wallet Pay-ը

Mastercard-ը ներկայացրել է Wallet Pay նոր լուծումների փաթեթը, որը նախատեսված է...

Nasdaq-ը ձեռք կբերի LeveL Markets-ը

Nasdaq-ը համաձայնության է եկել ձեռք բերել LeveL Markets թրեյդինգի այլընտրանքային համակարգը՝...

Anthropic-ը կնքել է $9 միլիարդի ամպային տեխնոլոգիաների գործարք Riot Platforms-ի հետ

Anthropic-ը համաձայնության է եկել Riot Platforms-ի հետ 9 միլիարդ դոլար արժողությամբ...