spot_imgspot_imgspot_img

Monobank-ը կարող է գործարկել ինտերնետ- էքվայրինգ վճարային տարբերակը

Ուկրաինայում գործող առաջին բջջային բանկը՝ Monobank-ը, ներկայացրել է
ինտերնետ-էքվայրինգ ծառայությունը, որը որպես նոր գործառույթ, կավելացվի բանկի
ծառայություններին՝ բոլոր հաճախորդների համար։
Այս մասին Telegram-ի իր բլոգում հայտնել է բանկի համահիմնադիր Դմիտրի
Դուբիլետը ։

Ինտերնետ-էքվայրինգի շնորհիվ բանկային քարտերի օգտատերերը կարող են
կատարել վճարումներ ինտերնետ ծառայությունների եւ ապրանքների համար:
Միկրոբանկի հիմնադիրները, համատեղ ակցիայի շրջանակում, ծառայությունը
փորձարկել են Smartass սպորտային ակումբի կայքում:
“PaySpace” ամսագիրը փորձարկել է, թե ինչպես է այս տեխնոլոգիան աշխատում այս
կայքում:

Ծառայությունից օգտվելու համար հաճախորդը պետք է միկրոբանկի քարտը
միացնի իր հաշվին և գրանցումը հաստատի SMS-ի միջոցով: Հետագայում, երբ վճարման
անհրաժեշտություն կլինի, ծառայությունը այլևս չի պահանջի կրկնակի վավերացում։
Ավելի վաղ արդեն հայտնի էր, որ Monobank-ը ֆինանսական լիցենզիա է ստացել
Մեծ Բրիտանիայում գործող՝ ֆինանսական ծառայությունների շուկան կարգավորող եւ
վերահսկող կենտրոնական կառույցից՝ FCA-ից:
Այժմ ֆինանսական հաստատությունը կկարողանա գործարկել անալոգային
միկրոբանկի Koto ծառայությունը նաեւ Մեծ Բրիտանիայում:

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Կրիպտոշուկան օգոստոսին․ ի՞նչ է գլոբալ ռալլին նշանակում Հայաստանի համար

Օգոստոսը 2026 թվականի ամենաուժեղ ամիսներից մեկը դարձավ համաշխարհային կրիպտոշուկայի համար։ Բայց...

Visa Visitor Dynamics հետազոտությունը բացահայտում է Հայաստանի զբոսաշրջության ոլորտի նոր միտումները

2024-ից 2026 թվականների ընթացքում Հայաստան այցելած օտարերկրյա հյուրերի թիվն աճել...

Հայաստանը պատրաստ է ներդրումների համար գրավիչ ուղղությունից վերածվել ներդրումային հարթակի․ Գևորգ Պապոյան

Դուբայում անցկացվող 15-րդ Ամենամյա ներդրումային համաժողովի («Annual Investment Meeting») շրջանակում Հայաստանի...

Mistral AI-ը ռեկորդային €3 միլիարդ ֆինանսավորում է ներգրավել

Mistral AI ֆրանսիական ԱԲ ընկերությունը 3 միլիարդ եվրո է ներգրավել Samsung...