Nasdaq-ը համաձայնության է եկել ձեռք բերել LeveL Markets թրեյդինգի այլընտրանքային համակարգը՝ ընդլայնելով իր ներկայությունը արտաբորսայական բաժնետոմսերի առևտրի ոլորտում։
LeveL Markets-ը ԱՄՆ-ում գործող արտաբորսայական թրեյդինգի խոշոր հարթակ է, որն օրական իրականացնում է հարյուր միլիոնավոր բաժնետոմսային գործարքներ և կապ է ապահովում ավելի քան 2,500 գնող և վաճառող կողմերի միջև։
Nasdaq-ը նշել է, որ ձեռքբերումը համապատասխանում է իր՝ «միշտ հասանելի շուկաների» ռազմավարությանը, հաշվի առնելով մասնավորապես այն փաստը, որ ավանդական և թվային շուկաները շարունակաբար միաձուլվում են, իսկ ներդրողները փնտրում են իրացվելիության և թրեյդինգի ավելի լայն հնարավորություններ։
Nasdaq-ը, որը LeveL Markets-ում առաջին ներդրումն իրականացրել էր դեռևս 2021թ.-ին, նախատեսում է ներդրումներ կատարել ընկերության տեխնոլոգիաների, հաճախորդների համար առաջարկվող ծառայությունների և երկարաժամկետ աճի մեջ, միաժամանակ պահպանելով ընթացիկ գործընթացների շարունակականությունն ու գործարքների որակը։
LeveL Markets-ը կշարունակի գործել որպես թրեյդինգի առանձին հարթակ՝ Digital Liquidity Networks-ի կազմում՝ սեփական ղեկավար թիմով և հաճախորդների գաղտնիության ու գործառնական ամբողջականության պահպանման մեխանիզմներով։ Nasdaq-ի նախագահ Թալ Քոհենը նշել է, որ գործարքը կմիավորի LeveL Markets-ի գործարքների իրականացման հնարավորություններն ու Nasdaq-ի փորձն ու գլոբալ հասանելիությունը։





