Nasdaq-ի վենչուրային կապիտալի ստորաբաժանումը 100 միլիոն դոլար է ներդրել Payward ընկերությունում. Payward-ը Kraken-ի մայր ընկերությունն է։ Ներդրումն իրականացվել է թոքենիզացված ֆինանսական շուկաների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ավելի լայն համագործակցության շրջանակում։
Ընկերություններն աշխատում են Nasdaq Equity Token-ների (NETs) ստեղծման վրա, որոնց գործարկումը նախատեսվում է 2027թ.-ի երկրորդ եռամսյակում։ Նախաձեռնության նպատակն է ստեղծել ենթակառուցվածք, որը հնարավորություն կտա թոքենիզացված բաժնետոմսերը շրջանառել տարբեր շուկայական միջավայրերում՝ պահպանելով ներդրողների և թողարկողների իրավունքներն ու պաշտպանությունը։
Համագործակցության հաջորդ փուլում ընկերությունները կկենտրոնանան թոքենիզացված բաժնետոմսերի ավելի լայն կիրառության համար անհրաժեշտ գլոբալ տարածման, թրեյդինգի և հետթրեյդինգային գործընթացների հնարավորությունների զարգացման վրա։
Միաժամանակ, Payward-ը Nasdaq-ի՝ շուկայի վերահսկման տեխնոլոգիան կներդնի իր թրեյդինգային հարթակներում, որոնք ներառում են կրիպտոարժույթներ, բաժնետոմսեր, թոքենիզացված բաժնետոմսեր, ֆյուչերսներ և օպցիոններ։
Nasdaq-ը միակ բորսայական օպերատորը չէ, որը համագործակցում է Payward-ի հետ։ Այս ամսվա սկզբին Լոնդոնի ֆոնդային բորսան հայտարարել էր իր ցուցակված ընկերություններից 100 խոշորագույնների բաժնետոմսերը բլոքչեյնում ներկայացնելու ծրագրի մասին՝ Payward-ի հետ համագործակցությամբ թողարկվող թոքենիզացված xStocks-ի միջոցով։





