Nasdaq Ventures-ը ռազմավարական ներդրում է կատարել One Trading ածանցյալ ֆինանսական գործիքների և թվային ակտիվների եվրոպական առևտրային հարթակում։ Ընկերությունները նաև կուսումնասիրեն նոր սերնդի ածանցյալ գործիքների ենթակառուցվածքների զարգացման հնարավորությունները, այդ թվում՝ ֆյուչերսներով շուրջօրյա թրեյդինգը։
JPMorgan-ի ֆինտեխ ստորաբաժանման նախկին ղեկավար Ջոշ Բարաքլոյի կողմից հիմնադրված One Trading-ն ունի MiFID II (ԵՄ կանոնակարգ) կարգավորումների ներքո գործող թրեյդինգի հարթակ, իսկ ընկերության ներդրողներից է Standard Chartered-ը։
Ընկերության միասնական հարթակը միավորում է թրեյդինգը, ռիսկերի կառավարումն ու նստեցումները՝ ապահովելով տարբեր ակտիվներով զուտացում, շարունակական նստեցումներ և ավտոմատ լիկվիդացիաներ։
Հարթակի նպատակն է թվային ակտիվների շուկաներին բնորոշ հնարավորությունները, օրինակ՝ շուրջօրյա թրեյդինգը, ներդնել կարգավորվող եվրոպական առևտրային միջավայրում՝ ապահովելով թափանցիկության և ներդրողների ֆինանսների անվտանգության բոլոր մեխանիզմները։
Nasdaq Ventures-ի գլոբալ ղեկավար Գարի Օֆները նշել է, որ One Trading-ի մոտեցումը կարող է նպաստել շուկայի իրացվելիության և թափանցիկության բարելավմանը, միաժամանակ աջակցելով ածանցյալ ֆինանսական գործիքների շուկաների արդիականացմանը։




