Natech հունական բանկային տեխնոլոգիաների ընկերությունը ներգրավել է ավելի քան 33 միլիոն դոլար ֆինանսավորում՝ նախքան Snappi-ի՝ ԵՄ լիցենզավորված թվային բանկի գործարկումը, որն ստեղծվել է Piraeus Financial Holdings-ի հետ համագործակցությամբ։
Ֆինանսավորումը ներառում է 26 միլիոն դոլար ներդրում՝ ընկերության բաժնեմասերի դիմաց և 7 միլիոն դոլար ցածր տոկոսադրույքով երկարաժամկետ վարկ։
Natech-ը, որն ունի 40 բանկային հաճախորդ Եվրոպայում, պատրաստվում է օգտագործել այս ներդրումը՝ Գերմանիայի, Իտալիայի և Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի շուկաներում ընդլայնվելու համար՝ միաժամանակ զարգացնելով իր մոդուլային Banking-as-a-Service (բանկինգը որպես ծառայություն) առաջարկները։
Եկամուտների գծով տնօրեն Մաթիաս Շյուցը նշել է, որ այս ներդրումը կարևոր փուլ է Natech-ի աճի ռազմավարության մեջ, իսկ առաջիկա ֆինանսավորման C շրջափուլը նպատակ ունի ապահովել ընկերության միջազգային ընդլայնումը, ինչպես նաև ներդրված ֆինանսական ծառայությունների լիարժեք օգտագործման համար անհրաժեշտ կապիտալը։




