spot_imgspot_img

Native Teams: PayPal-ի նոր այլընտրանք Հայաստանում

Թվային դարաշրջանում վստահելի և արդյունավետ վճարային հարթակ ունենալը շատ կարևոր է՝ հատկապես ֆրիլանսերների, հեռավար աշխատողների և գործատուների համար: Իսկ Հայաստանում PayPal-ին այլընտրանք գտնելը միայն երազանք էր թվում մինչ այժմ:

Native Teams-ի միջոցով օգտատերերն կարող են պարզեցնել միջազգային վճարումների ընթացքն և հեշտությամբ կառավարել ֆինանսները։ Այս հոդվածում մենք կքննարկենք, թե ինչ է առաջարկում Native Teams-ը, ինչպես է այն համեմատվում PayPal-ի հետ և ինչու այն կարող է լինել կատարյալ ընտրություն Հայաստանում ֆրիլանսերների, հեռավար աշխատողների և ձեռնարկությունների համար:

Ի՞նչ է Native Teams

Native Teams-ը բազմաֆունկցիոնալ հարթակ է, որն առաջարկում է աշխատանքի վճարման գլոբալ լուծումներ ֆրիլանսերների, հեռավար աշխատողների և համաշխարհային գործատուների համար: Պլատֆորմը համատեղում է տարբեր լուծումներ՝ օգնելու անհատներին և ձեռնարկություններին հաջողությամբ կառավարել հեռակա աշխատանքի բազմաթիվ ասպեկտները: Դրանք ներառում են գլոբալ աշխատանքային վճարումները կառավարելու և 65+ երկրներում տեղական աշխատանքի կարգավիճակ տրամադրելու գործիքներ:

PayPal-ի և Native Teams-ի տարբերությունները

PayPal-ը առցանց վճարային հարթակ է, որը օգտատերերին հնարավորություն է տալիս գումար փոխանցել ընկերներին, ընտանիքին, գործընկերներին և այլոց: Սա լավ կայացած և համաշխարհային ճանաչում ունեցող ֆինանսական տեխնոլոգիական կազմակերպություն է՝ օգտատերերի լայն բազայով: Այնուամենայնիվ, Հայաստանում մարդիկ բախվում են մի շարք մարտահրավերների՝ PayPal-ի սահմանափակումների պատճառով, որոնք ազդում են միջազգային ֆինանսական գործարքներում ներգրավվելու նրանց ունակության վրա:

Նախ և առաջ, Հայաստանում PayPal-ը չի առաջարկում այլ երկրներում հասանելի ծառայությունների ողջ գործիքները: Օրինակ՝ օգտատերերը կարող են վճարումներ ուղարկել, բայց չեն կարող գումար ստանալ արտերկրից: Ինչը իր հերթին սահմանափակում է ֆրիլանսերների և գործատուների հնարավորությունները՝ իրենց գործունեությունը Հայաստանից դուրս ծավալելու համար: Բացի այդ, PayPal-ը թույլ չի տալիս դուրս բերել միջոցները անմիջապես ձեր տեղական բանկային հաշիվներին:

Ավելին, PayPal-ը բարձր միջնորդավճարներ է գանձում բիզնես գործարքների, ակնթարթային գումարի դուրսբերման և փոխակերպման տոկոսադրույքների համար, ինչը, ի վերջո, նվազեցնում է Ձեր քրտնաջան վաստակած ընդհանուր եկամուտը:

Native Teams-ի միջոցով Հայաստանում Դուք կարող եք առանց որևէ խնդրի հաշիվներ դուրս գրել միջազգային կազմակերպություններին, և ստանալ դրամական միջոցները Ձեր թվային դրամապանակին և անհրաժեշտության դեպքում ապահով փոխանցել Ձեր տեղական բանկային հաշվին: Նաև կարող եք պատվիրել ցանկացած արժույթի Native Teams-ի ֆիզիկական քարտը և օգտագործել Ձեր միջոցները ցանկացած օնլայն կամ օֆլայն խանութում, կամ կանխիկացնել գումարը ցանկացած բանկոմատում Դրամ-ով: Ի տարբերություն PayPal-ի, Native Teams-ը բարձր միջնորդավճարներ չի պահում՝ ապահովելով Ձեզ համար ամենահարմար պայմանները:

Ինչպես օգտվել Native Teams-ից՝ Հայաստանում վճարումներ ստանալու համար

Native Teams-ը Հայաստանում օգտատերերի համար տրամադրում է վճարման մի շարք գործիքներ՝ իրենց եկամուտներն ապահով ստանալու համար: Վճարումների գործիքի միջոցով օգտատերերը կարող են հաշիվներ դուրս գրել ինչպես տեղական, այնպես էլ միջազգային հաճախորդներին՝ առանց իրավաբանական անձ ստեղծելու:

Հաճախ ֆրիլանսերները միաժամանակ ունենալով բազմազան հաճախորդներ՝ առնչվում են անհարմարությունների հետ՝ ստիպված լինելով միշտ հաղորդակցվել հաշվապահի հետ։ Այդ պատճառով Native Teams-ը հնարավորություն է տալիս հաշիվներ դուրս գրել ինչպես միանվագ վճարումների, այնպես էլ պարբերական (շաբաթական/ամսական) ավտոմատ վճարումների համար:

Բազմարժութային թվային դրամապանակը ծառայում է որպես միջոցների պահպանման և կառավարման կենտրոնական վայր: Լինելով շատ ճկուն, այն հնարավորություն է տալիս ապահով կերպով կառավարել մուտքագրված վճարները և որոշել, թե ինչպես մուտք գործել այդ միջոցներին: Բացի այդ, յուրաքանչյուր թվային դրամապանակ ունի իր միջազգային բանկային հաշվի համարը (IBAN), ինչը հեշտացնում է վճարումներ ստանալն ամբողջ աշխարհից:

Անմիջապես կցված Ձեր վիրտուալ բազմարժութային դրամապանակի հետ՝ Native Teams-ի ֆիզիկական քարտերն առաջարկում են անզուգական հարմարավետություն և ճկունություն Ձեր բոլոր ծախսերի կարիքների համար: Դուք կարող են հեշտությամբ գումար փոխանցել Ձեր վիրտուալ դրամապանակից ֆիզիկական քարտին և օգտագործել այն առցանց կամ խանութից գնումներ կատարելու համար ամբողջ աշխարհում:

Այսպիսով, Native Teams-ը ներկայացնում է PayPal-ի հիանալի այլընտրանք Հայաստանի օգտատերերի համար՝ լուծելով առկա վճարային հարթակների հետ կապված բազմաթիվ սահմանափակումներ և մարտահրավերներ: Առաջարկելով հաշիվների դուրս գրում, կանխիկացումներ տեղական բանկային հաշիվներից և մինիմալ միջնորդավճարներ՝ Native Teams-ը երաշխավորում է, որ Դուք կարող եք կառավարել ձեր ֆինանսները ավելի արդյունավետ և ապահով:

spot_img

Նմանատիպ նյութեր

Evoca-ն՝ Armenian Auto Show Expo-ի հովանավոր

Հունիսի 21-23-ը մասնակցիր լայնամասշտաբ հայկական ավտոմիջոցառմանը և օգտվիր Evocabank-ի կողմից առաջարկվող...

Revolut-ը $500 մլնի բաժնետոմսեր կվաճառի

Revolut բրիտանական ֆինթեք ընկերությունը վաճառելով բաժնետոմսերը՝ նախատեսում է ընդլայնել սեփական կապիտալիզացիան,...

«Ապառիկը տեղում»-ից դեպի «Ապառիկը քո սմարթֆոնում»

Ինեկոբանկը, շարունակելով նորարարությունների իր ուղին, հաճախորդներին է ներկայացնում ապառիկ գնումների նոր՝...

Formula VC-ն ներդում է կատարել հայկական StarsHunt ստարտափում

Հայկական Formula VC վենչուրային ֆոնդը ներդրում է կատարել StarsHunt ստարտափում։ Այս ներդրումը...