spot_imgspot_imgspot_img

Nebius-ը ներկայացրել է 2026թ.-ի ֆինանսական արդյունքները

Nebius Group N.V. ամպային ծառայությունների ԱԲ ընկերությունը, որը Nasdaq-ում ցուցակված է NBIS թիքերի ներքո, հրապարակել է 2026թ.-ի երկրորդ եռամսյակի և տարվա առաջին կեսի ֆինանսական արդյունքները մինչև հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածի համար։

Արդյունքների հրապարակմանը զուգահեռ ընկերությունը ներկայացրել է նաև հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Արկադի Վոլոժի եռամսյակային նամակը բաժնետերերին, որում նա անդրադարձել է ընկերության գործունեությանը, կատարողականությանը և զարգացմանը։ Nebius-ի ղեկավարությունը նախատեսում է նաև անցկացնել ֆինանսական արդյունքների քննարկմանը նվիրված վեբքաստ։ Այս միջոցառման հեռարձակումը հասանելի կլինի ընկերության ներդրողների հետ հարաբերությունների համար նախատեսված կայքում։

Nebius-ը մշակում է ամպային ծառայությունների համապարփակ ԱԲ հարթակ, որի նպատակն է աջակցել ծրագրավորողներին և ընկերություններին ԱԲ-ի ամբողջական գործընթացում՝ տվյալների մշակումից և մոդելների ուսուցումից մինչև դրանց գործարկումը արտադրական միջավայրում։

Nebius Group-ի կազմում են նաև Avride ինքնավար մեքենաների և առաքման ռոբոտների մշակմամբ զբաղվող ընկերությունը և TripleTen տեխնոլոգիական-կրթական հարթակը։ Nebius-ը բաժնեմասեր ունի նաև ClickHouse և Toloka ընկերություններում, իսկ գլխավոր գրասենյակը գտնվում է Ամստերդամում։

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

«ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ-ն մասնակցեց «Արենի Գինու Փառատոն 2026»-ին

«ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ-ն այս տարի ևս մասնակցեց «Արենի Գինու Փառատոնին», որն անցկացվեց...

Evocabank-ը Armenia-UK Business Forum 2026-ի գլխավոր գործընկերն էր

Համաժողովն անցկացվում էր առաջին անգամ Հայաստանում և նպատակ ուներ զարգացնելու Հայաստանի...

C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրում

C360 ArCa UnionPay քարտը մեկտեղում է ArCa տեղական վճարային համակարգի և...

Տաթև Ասլանյանը մասնակցել է «AI & Digital Bridge 2026 VII» միջազգային համաժողովին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանը...