spot_imgspot_imgspot_img

Ներդրումներ Visa-ից՝ TerraPay-ում

TerraPay ֆինթեք ընկերությունը (Նիդեռլանդներ) հայտարարել է Visa-ի կողմից իր բաժնետիրական կապիտալում ռազմավարական ներդրումների և համագործակցության մասին, որոնք ուղղված են սպառողների, փոքր և միջին բիզնեսի համար էլեկտրոնային առևտրի պարզեցմանը:

Այս համագործակցության շրջանակում Visa լուծումները կմիացվեն TerraPay դրամապանակների մատակարարների ցանցին՝ թվային միջսահմանային առևտուրը բարելավելու նպատակով: Ընդ որում առաջին լուծումը, որը կմիացվի, Visa Direct տեխնոլոգիան է, որն օգնում է հեշտացնել գումարի առաքումն անմիջապես քարտերին, բանկային հաշիվներին և դրամապանակներին ամբողջ աշխարհում:

Մամուլի հաղորդագրության համաձայն՝ Visa Direct բջջային դրամապանակների և բանկային հաշիվների ինտեգրումը TerraPay-ի գլոբալ գործընկերների հետ թույլ է տալիս պարզեցնել և արագացնել ֆիզիկական անձանց միջև դրամական փոխանցումները, ինչպես նաև բիզնեսի վճարումները փոքր և միջին բիզնեսի համար աշխարհի 108 երկրում:

Հիշեցնենք, որ TerraPay-ն 27 համաշխարհային շուկաներում գրանցված և կարգավորվող ֆինթեք է, որը հանդիսանում է բանկերի, բջջային դրամապանակների, դրամական փոխանցումների օպերատորների և ֆինանսական հաստատությունների գլոբալ գործընկեր, որոնք ձգտում են ստեղծել միջազգային ֆինանսական հսկայական էկոհամակարգ:

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Դավիթ Թադևոսյանը Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովում ներկայացրել է Հայաստանի տեխնոլոգիական զարգացման առաջնահերթությունները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը հոկտեմբերի...

Exein կիբեռանվտանգության ստարտափը հասել է $1,7 միլիարդ գնահատման

Իտալական Exein կիբեռանվտանգության ստարտափը Headline-ի գլխավորած ֆինանսավորման շրջափուլում ներգրավել է 270...

Yandex Go-ն Հայաստանում 10 տարեկան է․ անվտանգության ներդրումներ և նոր ծրագրեր

Yandex Go-ն նշում է Հայաստանում գործունեության տասնամյակը։ Լրագրողների հետ հանդիպմանը Yandex...