spot_imgspot_img

Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով Ռուսաստանի 190 բանկերից Հայաստան

Առաջին անգամ Հայաստանում հնարավոր է СБП-ի միջոցով ստանալ ակնթարթային փոխանցումներ easywallet-ի հաշվին ռուսական 190 բանկերից՝ Տինկոֆֆից, Սբերբանկից, ՎՏԲ բանկից, Գազպրոմբանկից, Ալֆա-Բանկից և այլն։ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով։

Ռուսական բանկերից գումար ստանալու համար easywallet-ի օգտատերը պետք է մուտք գործի իր easywallet հաշիվ, սեղմի «Հաշվի համալրում» (+) կոճակը հավելվածի գլխավոր էջում, ընտրի СБП, ապա մուտքագրի անհրաժեշտ գումարի չափը և սեղմի «Համալրել», իսկ վերջում ընտրի հարցման հղումով СБП օգտատիրոջ հետ կիսվելու եղանակներից մեկը։

Այս քայլերի արդյունքում СБП օգտատերը կստանա հարցումը։ Անցնելով հղումով՝ նա կկարողանա ընտրել իր բանկը տրված ցանկից և կատարել փոխանցումը բանկային հավելվածի միջոցով։

Իսկ easywallet-ի օգտատերը անմիջապես կտեսնի փոխանցված գումարն իր հաշվին և կկարողանա այն փոխանցել իր քարտին կամ օգտագործել հենց հավելվածում՝ վճարելով 1000+ վճարատեսակների համար։

Ռուսական 190 բանկերից փոխանցումներ ստանալու համար անհրաժեշտ է ներբեռնել easywallet, գրանցվել և նույնականանալ, կցել բանկային քարտ կամ բացել անվճար բանկային հաշիվ հենց հավելվածում։

Փոխանցումներն իրականացվում են «Մոնետա» ոչ բանկային վարկային կազմակերպություն ՍՊԸ-ի հետ համագործակցության շրջանակներում։ «Իզի Փեյ» ՍՊԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

spot_img

Նմանատիպ նյութեր

Evoca-ն՝ Armenian Auto Show Expo-ի հովանավոր

Հունիսի 21-23-ը մասնակցիր լայնամասշտաբ հայկական ավտոմիջոցառմանը և օգտվիր Evocabank-ի կողմից առաջարկվող...

Revolut-ը $500 մլնի բաժնետոմսեր կվաճառի

Revolut բրիտանական ֆինթեք ընկերությունը վաճառելով բաժնետոմսերը՝ նախատեսում է ընդլայնել սեփական կապիտալիզացիան,...

«Ապառիկը տեղում»-ից դեպի «Ապառիկը քո սմարթֆոնում»

Ինեկոբանկը, շարունակելով նորարարությունների իր ուղին, հաճախորդներին է ներկայացնում ապառիկ գնումների նոր՝...

Formula VC-ն ներդում է կատարել հայկական StarsHunt ստարտափում

Հայկական Formula VC վենչուրային ֆոնդը ներդրում է կատարել StarsHunt ստարտափում։ Այս ներդրումը...