spot_imgspot_imgspot_imgspot_img

Nexo-ն ԵՄ երկրների համար թողարկում է MasterCard կրիպտոարժութային քարտ

Բուլղարական Nexo ապակենտրոնացված վարկային հարթակը ներկայացրել է MasterCard վճարային համակարգի կրիպտոարժութային նոր քարտ, որը համատեղում է դեբետային և վարկային գործառույթները։

Հայտարարության համաձայն՝ համատեղ բրենդավորված Nexo MasterCard-ը թույլ կտա օգտատերերին ծախսել եվրոյով, ԱՄՆ դոլարով և բրիտանական ֆունտով արտահայտված սթեյբլքոիններ՝ ավելի քան հարյուր միլիոն MasterCard առևտրային տերմինալներում ամբողջ աշխարհում: «Nexo Card Dual Mode-ը նվազեցնում է կրիպտոների ընդունման մուտքի արգելքը՝ լուծելով այն ամենօրյա խնդիրները, որոնց բախվում են օգտատերերը, ինչպիսիք են թվային ակտիվները ֆիաթի փոխակերպելու անհրաժեշտությունը նախքան ծախսելը»,-ասում է Nexo-ի ներկայացուցիչը:

Nexo քարտն առայժմ հասանելի կլինի միայն ԵՄ երկրների քաղաքացիներին։ Պլաստիկ քարտ կամ նույնիսկ վիրտուալ համարժեքը ստանալու համար օգտատերերը պետք է ակտիվ հաշիվ ունենան Nexo հարթակում, ինչպես նաև հաջողությամբ անցնեն ինքնության ստուգումը։

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նյութեր

Wagestream-ը ձեռք է բերել Keebo վարկային ստարտափը

Wagestream-ը, որն աշխատավարձի ակնթարթային փոխանցման հավելված է, ձեռք է բերել բրիտանական...

Visa-ն համագործակցություն է սկսել Expel-ի հետ

Visa-ն ցանցային անվտանգության ծառայություններ մատուցող Expel-ի հետ հայտարարել է իր համագործակցության...

Visa-ն գործարկել է $100 միլիոն արժողությամբ հիմնադրամ, գեներատիվ AI-ն զարգացնելու համար

Visa-ն (ԱՄՆ) գործարկել է $100 միլիոն արժողությամբ հիմնադրամ, որպեսզի ներդրումներ կատարի...

Apple-ը մտադիր է ստեղծել սեփական որոնողական համակարգը

Apple-ը դիտարկում է սեփական որոնողական ծառայության ստեղծման հեռանկարը, որը կարող է...