spot_imgspot_imgspot_img

NFC վճարումներ PayX-ից

– Արդեն մի քանի ամիս է, որ PayX-ը գործում է Հայաստանում։ Ի՞նչ հաջողություններ ունեք։

Պաշտոնապես PayX-ը մեկնարկել է 2018թ․-ի դեկտեմբերի 4-ին։ Մենք արդեն համագործակցում ենք 10-ից ավել բանկերի և վճարային կազմակերպությունների հետ, որոնց հետ միասին ստեղծում ենք մոբայլ վճարումների միավորված ենթակառուցվածք։ Համագործակցության շրջանակներում գործընկերների մոբայլ հավելվածներում ստեղծվում է վճարում կատարելու հնարավորություն։ Արդեն 4 ընկերություններ իրենց հավելվածներում գործարկել են այդ հնարավորությունը և օգտատերերը կարող են կատարել վճարումներ։ Մի քանի հավելվածներում այդ հնարավորությունը կգործարկվի առաջիկա ամիսների ընթացքում։
Բացի այդ, առևտրի և սպասարկման կազմակերպություններում վճարումների ընդունման համար իրականացվում են անհրաժեշտ ծրագրային լրամշակումները։ Այդ լրամշակումների արդյունքում ստեղծվում է հնարավորություն՝ անկանախիկ վճարումներն իրականացնել առանց լրացուցիչ սարքերի։

Խանութի, ռեստորանի կամ սպասարկման կազմակերպության առևտրային ծրագիրը գեներացնում է վճարման QR կոդը, որը ընթերցվում է գնորդի հավելվածով և կատարվում է վճարումը։ Վճարումը տևում է վայրկյաններ և հարմար է ինչպես գնորդի, այնպես էլ վաճառողի համար։

Բացի այդ, մենք ստեղծել ենք մի շարք նորարարական ծրագրային գործիքներ և մոբայլ հավելվածներ, որոնք ուղղված են անկանխիկ վճարումների զարգացմանը և հաճախորդների հեռակա սպասարկմանը։

– Իսկ ի՞նչ դժվարություններ կամ խոչընդոտներ կան:

Ինչպես ցանկացած նորարարություն, մեր նախագիծը նույնպես առնչվել է որոշակի դժվարությունների և խոչընդոտների։ Սակայն տեխնիկական բնույթի դժվարությունները բավականին արագ հաղթահարվում են և նման դեպքերը նույնիսկ օգնում են բարելավել մեր PayX վճարային հավելվածը։ Միևնույն ժամանակ մոբայլ վճարումների կատարման սովորույթի բացակայությունը հանդիսանում է զարգացման համար լուրջ խոչընդոտ, որը բավականին դժվար է հաղթահարել և դրա համար համեմատաբար շատ ժամանակ է պահանջվելու։ Ամեն դեպքում մենք սկսել ենք գովազդային արշավ և խրախուսման ծրագրեր, որոնք կնպաստեն այդ խոչընդոտի հաղթահարմանը։

– Շուկայում կան QR վճարումների այլ համակարգեր։ Որո՞նք են Ձեր մրցակիցները։

Կարելի է ասել, որ մեր նախագծի համար լուրջ մրցակից է հանդիսանում կանխիկ շրջանառությունը։ Մենք չենք մրցակցում որևէ կազմակերպության կամ համակարգի հետ, ընդհակառակը՝ մեր հիմնական նպատակն է զարգացնել անկանխիկ վճարումները Հայաստանում, ուստի մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կազմակերպությունների հետ։

– NFC վճարումներ նախատեսում ե՞ք։

NFC (Near-field communication) տեխնոլոգիան նախատեսված է տեղեկության անհպում փոխանակման համար և ակտիվորեն կիրառվում է մոբայլ վճարումների իրականացման նպատակով։

Ասելով NFC վճարում, սովորաբար նկատի ունեն ApplePay, Android Pay և SamsungPay հավելվածներով վճարումները: Ըստ էության, այդ հավելվածները փոխարինում են ֆիզիկական քարտի առկայությանը գործարքի ժամանակ։ Այսինքն, կցելով քարտը հավելվածում օգտատերը կարողանում է կատարել վճարումներ անմիջապես հեռախոսով, ինչը շատ հարմար է։ Սակայն այդ հավելվածներով հնրավոր է վճարել միայն այնտեղ, որտեղ կարելի է կատարել վճարումներ անհպում (contactless) քարտով։

Հետաքրքիր փաստ է՝ ԱՄՆ-ում 25 խոշոր բանկերից 11-ը դադարել են անհպում (contactless) քարտերի թողարկումը, քանի որ հաճախորդները մեծամասամբ սկսել են վճարել հավելվածներով։ Նշեմ, որ այդ հավելվածներով վճարել կարելի է նաև Հայաստանում, սակայն առայժմ մեր տեղական բանկերի քարտեր կցելու հնարավորություն չկա։

PayX ենթակառուցվածքում վճարումները կատարվում են EMV (Mastercard և Visa վճարային համակարգերի կողմից ընդունված) ստանդարտին համապատասխանող տեխնոլոգիայով։ Երբ գնորդը իր հեռախոսի հավելվածով ընթերցում է վաճառողի կողմից ներկայացված QR-ը կամ համապատասխան NFC ստիկերը, տեսնում է վճարման հետ կապված մանրամասները և հաստատում վճարումը։ Այս տեխնոլոգիայի առավելությունը կայանում է նրանում, որ խանութներում կամ սպասարկող կազմակերպություններում հատուկ POS տերմինալներ տեղադրելու կարիք չկա և վճարումը կարող է կատարվել նույնիսկ այնտեղ, որտեղ քարտով վճարումներ հասանելի չեն։ Բացի այդ, տեխնոլոգիան ավելի անվտանգ է, քանի որ գնորդը ինքն է հաստատում գործարքը։

Մենք արդեն ձեռք ենք բերել անհրաժեշտ սարքավորումը և սկսել ենք NFC տեխնոլոգիայի տեստավորումը։ Ակնկալում ենք, որ մոտ ապագայում օգտատերերը PayX ենթակառուցվածքում վճարում կատարելու համար կկարողանան գործարքի տեղեկությունը ընթերցել ոչ միայն QR-ից՝ գործարկելով հեռախոսի տեսախցիկը, այլ նաև NFC-ի միջոցով։

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

«ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ-ն մասնակցեց «Արենի Գինու Փառատոն 2026»-ին

«ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ-ն այս տարի ևս մասնակցեց «Արենի Գինու Փառատոնին», որն անցկացվեց...

Evocabank-ը Armenia-UK Business Forum 2026-ի գլխավոր գործընկերն էր

Համաժողովն անցկացվում էր առաջին անգամ Հայաստանում և նպատակ ուներ զարգացնելու Հայաստանի...

C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրում

C360 ArCa UnionPay քարտը մեկտեղում է ArCa տեղական վճարային համակարգի և...

Տաթև Ասլանյանը մասնակցել է «AI & Digital Bridge 2026 VII» միջազգային համաժողովին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանը...