spot_imgspot_imgspot_imgspot_img

Noah-ն ներգրավել է $38 միլիոն

Noah սթեյբլքոիններով վճարումների ենթակառուցվածք տրամադրող ընկերությունը սաղմնային ֆինանսավորման շրջափուլում ներգրավել է 38 միլիոն դոլար։ Ֆինանսավորումը հաջորդել է Noah-ի եկամտաբերության դրական ցուցանիշներին. ընկերության եկամուտը տարեկան կտրվածքով աճել է 538%-ով, իսկ ամսական կտրվածքով՝ 31%-ով։

Սթեյբլքոիններով B2B վճարումների տարեկանացված ծավալը հասել է 226 միլիարդ դոլարի՝ գրանցելով տարեկան 733% աճ։ Չնայած այս աճին՝ սթեյբլքոիններին բաժին է ընկնում միջազգային B2B վճարումների 34.8 տրիլիոն դոլար արժողությամբ շուկայի 1%-ից էլ քիչ մասը, ինչը զգալի տեղ է թողնում հետագա աճի համար։

Noah-ն ֆինանսավորումը կօգտագործի միջազգային դրամական փոխանցումների ծառայությունների ընդլայնման, այդ թվում՝ Նյու Յորքում գրասենյակ բացելու և ինժեներական ու կանոնակարգային համապատասխանության ոլորտների մասնագետներ ներգրավելու համար։

Ֆինանսավորման շրջափուլին մասնակցել են Endeit Capital-ը, FJ Labs-ը, LocalGlobe-ը և Felix Capital-ը։ Noah-ն նախատեսում է առաջիկա 12 ամիսներին ընդլայնել բիզնեսն այնպես, որ այն կարողանա գրանցել ներկայիս եկամտից 4-5 անգամ ավել ծավալ։

Երկարաժամկետ հեռանկարում ընկերությունը ցանկանում է ստեղծել միջազգային վճարային ցանց, որը կինտեգրի տեղական վճարային համակարգերը, արժույթի փոխարկումն ու կանոնակարգային համապատասխանության գործընթացները՝ սթեյբլքոիններով նստեցումները բիզնեսների և նրանց հաճախորդների համար դարձնելով հնարավորինս աննկատ ու սահուն։

spot_img

Վերջին լուրեր

Նմանատիպ նյութեր

Bolt-ը ներկայացրել է Bolt Money ծառայությունը

Էստոնական Bolt հարթակը Airwallex-ի հետ համագործակցությամբ մշակում է Bolt Money ֆինանսական...

Wealthsimple-ը ներգրավել է $300 միլիոն

Կանադական Wealthsimple հարստության կառավարման ընկերությունը ներգրավել է ավելի քան 300 միլիոն...

Ահարոն Լեւոնյանը նշանակվել է Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ

Ահարոն Լեւոնյանը նշանակվել է Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ եւ...

Մեծ զեղչերի սեզոնին ընդառաջ արժե մի փոքր սպասել. անակնկալ` օնլայն շոփինգի սիրահար C360 Mastercard քարտապաններին

Տեխնիկա, որը վաղուց ցանկանում էիք փոխել, սիրելի ապրանքանիշի հագուստ կամ կոշիկ,...