spot_imgspot_img

Հայկական բիզնեսն օգտագործում է գրեթե բոլոր նորույթները, որոնք կիրառվում են աշխարհում. Տեղի է ունեցել InTech 2023-ը

Մոտ 200 մասնակից, 30 հատուկ հյուր արտերկրից, իսկ քննարկման թեման «Թրենդից մինչև ստանդարտ. թվայնացումը որպես զարգացման հիմնական գործոն»:

Ոլորտով հետաքրքրվողները համախմբվել էին մեկ հարկի տակ, միավորողը Noventiq Armenia ընկերությունն էր, իսկ առիթը մեկը՝ InTech 2023 կոնֆերանսը:

Աշխարհի առաջատար ՏՏ ընկերությունների ներկայացուցիչները, ինչպիսիք են Nvidia-ն, Lenovo-ն, Check Point-ը, Vonage-ը, RSA-ը, Falcongaze-ը Երևանում կիսվել են թվայնացման հիմնական միտումներով, պատմել են, թե ինչպես են այս փոփոխություններն ազդել բիզնեսի զարգացման վրա վերջին տարիներին և ինչ է մեզ սպասվում մոտ ապագայում։

«InTech 2023 կոնֆերանսը մի հարթակ է, որը միտված է համաշխարհային ՏՏ նորույթների ու տենդենցների ներկայացմանը Հայաստանում: Հայկական բիզնեսին ներկայացնել թե աշխարհում ինչ նորամուծություններ կան և ուր են տանում նորագույն տեխնոլոգիաները: Զարգացման գլխավոր միտումն այս դարաշրջանի համար արհեստական բանականությունն է, իսկ տեխնոլոգիաները մարդկանց ու բիզնեսի առօրյայի անբաժանելի մաս են կազմում: Այսօր քննարկման առարկան նաև AI-ն է, քանի որ դա մեծապես նպաստում է բիզնեսի արդիականացմանը»,-ասաց Noventiq Armenia ընկերության տնօրեն Սարգիս Հարությունյանը:

Նրա խոսքով, InTech 2023 կոնֆերանսը բիզնեսի և տեխնոլոգիաների հատման hարթակ է: Այստեղ քննարկում, վերլուծում են, թե ինչպես կարելի է հասնել խնդիրների արդյունավետ լուծմանը, հաճախորդին ճանապարհել գոհ, իսկ ծախսերը հասցնել նվազագույնի:

«Այսօր Հայաստանը նույնպես քայլում է Tech ոլորտին զուգահեռ: Գրեթե չկա այնպիսի նորամուծություն, որ չկարողանանք Հայաստանում կիրառել: Եթե համեմատենք տասը տարի առաջվա հետ, ապա համաշխարհային տենդենցների պակասը զգում էինք: Այսօր մենք գրեթե հավասարվել ենք զարգացող աշխարհին:

Հայկական բիզնեսն օգտագործում է համարյա բոլոր նորույթները, որոք կիրառվում են աշխարհում»,- ընդգծեց Սարգիս Հարությունյանը:

Կոնֆերանսը մեկնարկեց պանելային քննարկմամբ, որի ընթացքում մի շարք մասնագետներ իրենց ընկերությունների օրինակով պատմեցին թվայնացման զարգացումների, անվտանգային հարցերի ու բիզնես գործընթացների ավտոմատացման միտումների մասին:

«Այստեսակ միջոցառումները հնարավորություն են տալիս, որ մարդիկ շփվեն միմյանց հետ, ծանոթանան ու փոձի փոխանակում իրականացնեն: Եթե ինքնուրույն անում ես մի բան սկզբից ինչև վերջ, ապա հիմնականում թույլ ես տալիս նույն սխալները՝ ինչ ուրիշները, իսկ միջոցառումների ժամանակ ուրիշների փորձն օգնում է սովորել, կարճ ասաց արագացնում է թվայնացման գործընթացը և իհարկե մոտ ես լինում տեխնոլոգիաներին»,- ասաց Ամերիաբանկի տեղեկատվական տեխնոլոգիաների ծառայության ղեկավար Շավարշ Ոսկանյանը:

Նրա խոսքով, այս իրականությունում այլևս անհնար է չապրել թվային տեխնոլոգիաներով: Թվայնացման օրինակին պետք է հետևեն բոլորը, անգամ այն ընկերությունները, որոք վաղ են հիմնադրվել: Մրցակցության միակ ճանապարհը թվային տրանսֆորմացիայի ենթարկվելն է:

ChatGPT-ն, AI-ն, թվայնացումը և մի շարք այլ տեխնոլոգիաներ եկել են որպեսզի փոխեն մարդկանց ու բիզնեսի կյանքը: Չկա խոշոր ընկերություն, որն այլևս չի օգտագործում նորագույն տեխնոլոգիները: ՏՏ հսկաները, մեկ հարկի տակ քննարկում էին այն տրանֆորմացիաները, որոնք տեղի են ունեցել անցնող տարիներին և այս տեմպերի մասին, տարիներ առաջ պատկերացնելն անգամ դժվար էր:

«Վերջին երկու տարվա ընթացքում բավականին մեծ ծավալով թվային աշխատանքներ են իրականացվում սոցիալական պաշտպանության և զբաղվածության ոլորտում: Աշխատում ենք այնպիսի հարթակներ սարքել, որպեսզի քաղաքացիները ոչ թե նյարդայնանան թվային հարթակներն օգտագործելիս, այլ հաճույք ստանան: Աշխատում ենք նաև այնպիսի միջավայր ստանալ, որպեսզի քաղաքացիներին տրամադրվող ծառայությունները լինեն հեշտ, մատչելի թափանցիկ և հասանելի»,- ասաց Նորք տեղեկատվական տեխնոլոգիական կենտրոնի գործադիր տնօրեն Անահիտ Պարզյանը:

Համաժողովի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան շփվել ՏՏ առաջատար ընկերությունների ներկայացուցիչների հետ, հարցեր տալ և ընդլայնել իրենց գիտելիքներն ու հմտությունները տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նյութեր

Klarna-ն արհեստական ​​բանականությամբ «փոխարինեց» 700 աշխատակցի

Klarna շվեդական ստարտափը, որը թույլ է տալիս առցանց ապրանքներ գնել ապառիկ,...

Financial Times-ը բացում է վենչուրային բաժինը

Financial Times-ը գործարկել է վենչուրային կապիտալի «FT Ventures»-ը: Այն ներդրումներ կանի արագ...

Embat ֆինթեք ստարտափը ներգրավել է €14,7 միլիոն

Embat ֆինանսների կառավարման ստարտափը հավաքել է €14,7 իր զարգացման համար՝ որպես...

Փնտրվում է Միլիոնատեր․ Նոր Խաղարկություն Իդրամից

Գիտենք, որ երկար եք սպասել այս նորությանը։ Իդրամը կրկին մեծ խաղարկություն...