spot_imgspot_imgspot_img

Nvidia-ն ձեռք կբերի Hugging Face-ը՝ $12.9 միլիարդով

Nvidia-ն համաձայնության է եկել 12.9 միլիարդ դոլարով ձեռք բերել Hugging Face ԱԲ հարթակը. այս մասին հայտնել է The Information-ը։ Սակայն Business Insider-ը նշել է, որ ընկերությունները դեռևս վերջնական համաձայնագիր չեն ստորագրել, և գործարքը կարող է նաև չկայանալ։ Nvidia-ն և Hugging Face-ը առայժմ չեն մեկնաբանել տեղեկությունները։

2016թ.-ին հիմնադրված Hugging Face-ը բաց կոդով ԱԲ մոդելների փոխանակման և հասանելիության տրամադրման առաջատար հարթակներից է։ Ընկերության ձեռքբերումը Nvidia-ին հնարավորություն կտա զգալիորեն ամրապնդել իր դիրքերը բաց կոդով ԱԲ-ի ոլորտում, հատկապես հաշվի առնելով այն, որ ծրագրավորողները սկսել են ավելի հաճախ փնտրել այլընտրանքներ փակ համակարգերին, այդ թվում OpenAI-ի և Anthropic-ի լուծումներին։

Գործարքը կարող է նաև օգնել Nvidia-ին պահպանել իր գերիշխող դիրքը ԱԲ չիպերի շուկայում։ ԱԲ ոլորտի խոշոր ընկերությունները, այդ թվում՝ OpenAI-ը, Google-ը, Amazon-ը և Anthropic-ը արդեն մշակում են իրենց սեփական պրոցեսորները՝ Nvidia-ից կախվածությունը նվազեցնելու համար։ Բաց կոդով ԱԲ-ի ավելի զարգացած էկոհամակարգը կարող է ստիպել ավելի շատ ընկերությունների և ծրագրավորողների շարունակել օգտվել Nvidia-ի սարքավորումներից։ Ընկերությունն արդեն իսկ մեծ ներդրումներ է կատարել բաց կոդով ԱԲ-ի զարգացման մեջ։

Հնարավոր ձեռքբերումը կամրապնդի Nvidia-ի դիրքերը նաև ամպային հաշվարկների ոլորտում։ Hugging Face-ն արդեն օգնում է ծրագրավորողներին ԱԲ մոդելները գործարկել վարձակալվող հաշվարկային ռեսուրսների միջոցով, ինչը Nvidia-ին հնարավորություն կտա ընդլայնել իր ամպային բիզնեսը՝ առանց ամբողջ ենթակառուցվածքը զրոյից կառուցելու անհրաժեշտության։ Գործարքը կարող է նաև օգնել Nvidia-ին օգտագործել ամպային հաշվարկային հզորության այն ծավալը, որի համար հաճախորդները կնքել են օգտագործման պայմանագիր, սակայն չեն օգտագործում կամ դրա կարիքը չունեն։

12.9 միլիարդ դոլար գնահատված գործարքը գրեթե երեք անգամ գերազանցում է Hugging Face-ի 2023թ.-ի ֆինանսավորման շրջափուլում գրանցած 4.5 միլիարդ դոլար գնահատումը։ Ընկերությունը ներկայումս տարեկան շուրջ 150 միլիոն դոլար եկամուտ է ստանում և, ըստ տեղեկությունների, շուտով կհասնի շահութաբերության։ Hugging Face-ը նախկինում մերժել էր Nvidia-ի առաջարկած 500 միլիոն դոլար ներդրումը, որը ընկերությունը կգնահատեր 7 միլիարդ դոլար, սակայն ամբողջական ձեռքբերումը Hugging Face-ին հնարավորություն կտա օգտվել Nvidia-ի զգալիորեն ավելի մեծ ֆինանսական ռեսուրսներից, միաժամանակ խուսափելով մեկ դոմինանտ ներդրող ունենալու հետ կապված սահմանափակումներից։

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

«ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ-ն մասնակցեց «Արենի Գինու Փառատոն 2026»-ին

«ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ-ն այս տարի ևս մասնակցեց «Արենի Գինու Փառատոնին», որն անցկացվեց...

Evocabank-ը Armenia-UK Business Forum 2026-ի գլխավոր գործընկերն էր

Համաժողովն անցկացվում էր առաջին անգամ Հայաստանում և նպատակ ուներ զարգացնելու Հայաստանի...

C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրում

C360 ArCa UnionPay քարտը մեկտեղում է ArCa տեղական վճարային համակարգի և...

Տաթև Ասլանյանը մասնակցել է «AI & Digital Bridge 2026 VII» միջազգային համաժողովին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանը...