spot_imgspot_imgspot_imgspot_img

OKX-ը ներկայացրել է Rubix հարթակը

OKX թվային ակտիվների համաշխարհային բորսան ներկայացրել է Rubix թվային ակտիվները որպես ծառայություն առաջարկող հարթակը՝ նախատեսված ֆինանսական հաստատությունների համար։ Rubix-ը հնարավորություն է տալիս կարգավորվող կազմակերպություններին իրենց հաճախորդներին առաջարկել թվային ակտիվների պրոդուկտներ առանց նոր ենթակառուցվածքի ստեղծման կամ գործառնական բարդությունների ավելացման։

Լուծումն անխափան կերպով ինտեգրվում է հաստատությունների front, middle և back օֆիսային բաժինների գործող համակարգերին՝ համատեղելով շուկայական հասանելիությունը, գործարքների կատարումը, պահառությունը, վճարումները և կանոնակարգային համապատասխանությունը մեկ համակարգում։ Կազմակերպությունները կարող են ընտրել միայն իրենց անհրաժեշտ մոդուլները և հարմարեցնել դրանք ռիսկերի, կառավարման և գործառնական մոդելներին։

Rubix-ը ապահովում է կարգավորվող շուկաների հասանելիություն հիմնական տարածաշրջաններում (այդ թվում՝ ԵՄ, ԱՄԷ, Ավստրալիա, Արգենտինա և ԱՄՆ) և առաջարկում է այնպիսի հնարավորություններ, ինչպիսիք են բորսայից դուրս պահառությունը, գրավների օպտիմալացումը և ֆիատ փողերի փոխարկումը կրիպտոյին կամ հակառակը։ Այժմ Rubix-ն արդեն աշխատում է տարբեր գործընկերների հետ Եվրոպայում, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, ԱՄԷ-ում և Լատինական Ամերիկայում՝ հնարավորություն տալով հաստատություններին տրամադրել իրենց բրենդավորմամբ և կանոնակարգային պահանջներին համապատասխան թվային ակտիվների ծառայություններ, իսկ OKX-ն ապահովում է դրանց հիմքում ընկած կարգավորվող ենթակառուցվածքը։

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Հայաստանում կրիպտոարժույթների ապագան․ ի՞նչ է պետք հետաքրքրությունն իրական հնարավորության վերածելու համար

Հայաստանն ունի ուժեղ ՏՏ ոլորտ, ակտիվ ձեռնարկատիրական համայնք և թվային ակտիվների...

Ամիօ բանկը՝ «Յուվենտուսի» երրորդ ակադեմիայի և «Բոսկո Վելթաուն» նախագծի զարգացման գործընկեր

Ամիօ բանկը միացել է Հայաստանում «Յուվենտուսի» երրորդ ակադեմիայի և «Բոսկո Վելթաուն»...

Super.money-ն գործարկում է ԱԲ գործակալներ

Flipkart-ին պատկանող Super.money-ն սկսել է գործարկել ԱԲ գործակալներ, որոնք կարող են...