spot_imgspot_img

Օնլայն բանկինգ. հարմարավետությունից անհրաժեշտություն

Օնլայն բանկինգը (նաև թվային բանկինգ կամ ինտերնետ բանկինգ) վերջին տասնամյակների ընթացքում փոխել է սեփական ֆինանսների կառավարման մասին մեր նախկին ընկալումները: Այն, ինչն ի սկզբանե համարվում էր ավանդական բանկային ծառայություններին կից հարմարավետ նորամուծություն, այսօր դարձել է անփոխարինելի անհրաժեշտություն միլիոնավոր օգտատերերի համար ողջ աշխարհում: Այսօր միասին կբացահայտենք օնլայն բանկինգի էվոլյուցիան՝ մանրամասն պարզաբանելով, թե մեր առօրյա կյանքում ինչպես է այն հարմարավետ տարբերակից վերածվել կենսական գործիքի:

Օնլայն Բանկինգի էվոլյուցիան

Օնյալն բանկինգի մասին խոսակցությունները սկսվեցին դեռ 1990-ականներին: Այս ծառայությունը հնարավորություն էր տալիս հաճախորդներին մուտք գործել իրենց բանկային հաշիվներ և ինտերնետ կապի առկայության պայմաններում իրականացնել պարզագույն փոխանցումներ: Սկզբում այս ծառայությունները սահմանափակ էին. դրանց միջոցով հնարավոր էր պարզապես ստուգել հաշիվները, իրականացնել փոխանցումներ կամ վճարումներ կատարել: Շատերի համար, սակայն, այս նորամուծությունը անչափ կարևոր քայլ էր, քանի որ հնարավորություն էր տալիս խուսափել բանկի ֆիզիկական մասնաճյուղ այցելելուց ու առաջարկում էր անհամեմատելի հարմարավետություն և ժամանակի խնայում:

Տեխնոլոգիական առաջընթացին զուգահեռ՝ զարգացում ապրեց նաև օնլայն բանկինգը: Բարձր արագության և որակի ինտերնետ հասանելիությունը, առաջադեմ անվտանգային միջոցները և թվային տեխնոլոգիան ընդլայնեցին հասանելի ծառայությունների ցանկը: Սրանով իսկ հաճախորդները հնարավորություն էին ստանում հետևել իրենց ներդրումային ֆոնդերին, դիմել վարկեր ստանալու համար և օգտագործել ավելի շատ ֆինանսական թվային պրոդուկտներ: Թվային բանկինգի հավելվածները, հետագայում էլ ավելի ընդլայնելով ծառայությունները, հնարավորություն տվեցին իրենց օգտատերերին կատարել ցանկացած գործողություն ցանկացած պահի և ցանկացած վայրից: 

Բանկային հաշիվների հեռակառավարման այս միջոցը՝ օնլայն բանկինգը, շատ մեծ տարածում է գտել նաև Հայաստանում: Այժմ գրեթե յուրաքանչյուր հաճախորդ սմարթֆոնում ունի իր սիրելի բանկի հավելվածը, որի միջոցով ոչ միայն հնարավոր է օգտվել հասանելի հիմնական ծառայություններից, այլ նաև ստանալ մի շարք առավելություններ: Օրինակ՝ EvocaOnline հավելվածը առաջարկում է միջնորդավճարների վճարման շահավետ զեղչային համակարգ` օնլայն բանկինգով գործարքներ կատարելիս: Բացի այդ՝ EvocaONLINE ավանդատեսակից օգտվելիս գործում են ներդրումային ավելի բարձր տոկոսադրույքներ։ 

COVID-19 համաճարակի ազդեցությունը օնլայն բանկինգի տարածման վրա

2020-ին բռնկված համաճարակի ազդեցությունը թվային միջոցների տարածման՝ մասնավորապես օնլայն բանկինգի վրա, պարզապես ահռելի է։ Տանը փակված վիճակը և սոցիալական հեռավորությունը պահպանելու անհրաժեշտությունը բանկեր այցելելը դարձրին ժամանակավորապես անհնարին, որի արդյունքում էլ ֆինանսները կառավարելու հեռավար միջոցները արդիականություն ստացան։ Այս տարբերակը մարդկանց և բիզնեսներին առաջարկում էր անվտանգ և արդյունավետ ճանապարհ՝ կառավարելու իրենց միջոցները՝ առանց բանկեր այցելելու։ Այս փոփոխությունները ոչ միայն նպաստեցին օնլայն բանկինգի տարածմանը, այլ նաև ապացուցեցին դրա հսկայական դերը ճգնաժամային իրավիճակներում ֆինանսական գործողությունները պատշաճ իրականացնելու գործում։ 

Առավելագույն ապահովություն և վստահություն

Օնլայն բանկինգի մեծագույն առավելություններից մեկը հանդիսանում է ուժեղացված անվտանգային համակարգը։ Ժամանակակից առցանց բանկային համակարգերը կիրառում են գաղտնագրման, բազմագործոն նույնականացման և կենսաչափական ստուգման առաջադեմ համակարգեր՝ պաշտպանելու իրենց օգտատերերի տվյալներն ու փոխանցումները։ Այս տեխնոլոգիաներն օգնում են վստահություն ձևավորել օգտատերերի շրջանում՝ դարձնելով առցանց բանկինգը հուսալի և ապահով միջոց։ 

Օրինակ՝ Evocabank-ի կողմից առաջարկող գերժամանակակից EvocaTOUCH հավելվածը մշակված է ներկայումս հայտնի վերջին սերդնի մոբայլ տեխնոլոգիաներով, ինչն էլ այն դարձնում է հարմարավետ, արագ և անվտանգ։ Սա հնարավորություն է տալիս անմիջապես հավելվածից օգտվել թվային վերջին նորություններից և կատարել ֆինանսական մի շարք գործարքներ:

Ֆինանսների կառավարման գործիքներ

Առցանց բանկինգը ստեղծել է ֆինանսների կառավարման բազմաթիվ գործիքներ, որոնք նախկինում հասանելի էին միայն ֆինանսական խորհրդատուներին։ Դրանց թվում են բյուջեի կառավարումը, ծախսերի վերահսկումը և անհատական ֆինանսական վերլուծությունները։ Այս գործիքները ապահովում են համաժամանակյա տվյալներ և վերլուծություն, օգնում են անհատներին ընդունել ավելի տեղեկացված և գիտակից ֆինանսական որոշումներ և խելացի պլանավորել իրենց ապագան։ 

Օնլայն բանկինգի առավելությունները

Հարմարավետություն և հասանելիություն

Օնլայն բանկինգի գլխավոր առավելությունն, այնուամենայնիվ, մնում է հարմարավետությունը։ Օգտատերերը իրենց հաշիվներ են մուտք գործում օրվա ցանկացած ժամի, կատարում փոխանցումներ, վճարում իրենց հարկերը և տան հարմարավետ պայմաններում հեշտությամբ կառավարում իրենց ֆինանսները։ Հասանելիության այս մակարդակը հատկապես ձեռնտու է ոչ այդքան կենտրոնական վայրերում բնակվող մարդկանց։ 

Ծախսերի արդյունավետություն

Օնլայն բանկինգի դեպքում շատ հաճախ գործում են ավելի ցածր տոկոսադրույքներ կամ միջնորդավճարներ՝ ի տարբերություն ավանդական բանկերի։ Այս հարմարավետ պայմանները և տարբեր բանկերի առաջարկած պայմանները համեմատելու հնարավորությունը թույլ են տալիս գտնել լավագույն առաջարկները և պայմանները։  

Հաճախորդների սպասարկման բարելավում

Ժամանակակից բանկային հավելվածները առաջնահերթություն են տալիս հաճախորդների փորձառությանը (user experience)։ Ճիշտ մշակված դիզայնը, անհատական հարթակները և արագ կապը բանկի հետ էլ ավելի են բարելավում առցանց բանկում անցկացրած ժամանակը։ Շատ բանկեր առաջարկում են նաև չաթ-բոտեր կամ արհեստական բանականությամբ աշխատող օգնականներ, որոնք արագ պատասխանում են հաճախորդների հարցերին՝ բարձրացնելով սպասարկման որակը։ 

Շրջակա միջավայրի վրա ունեցած ազդեցությունը

Թվային տեխնոլոգիաների կիրառումը օգնում է նվազեցնել բնական ռեսուրսների վատնումը։ Այլևս կարիք չի լինում թղթային քաղվածքների, անդորրագրերի, տեղեկանքների կամ ֆիզիկական մասնաճյուղերի։ Թվային գործիքների օգտագործումը օգնում է նվազեցնել ավանդական բանկային պրակտիկայի հետ ասոցացվող վնասը՝ ապահովելով ֆինանսների տնօրինման ավելի «կանաչ» տարբերակ։ 

Այսպիսով, կարող ենք վստահաբար ասել, որ օնլայն բանկային համակարգը երկար ճանապարհ է անցել։ Այսօր այն համարվում է անփոխարինելի միջոց, որն ապահովում է հարմարավետություն, անվտանգություն և բազմաթիվ ֆինանսական գործիքների հասանելիություն։ Տարբեր գործոններ տարիներ շարունակ նպաստել են այս համակարգի տարածմանը, և նոր ձևավորվող առաջադեմ տեխնոլոգիաներն էլ օրեցօր այն դարձնում են ավելի ամբողջական։ Առցանց ֆինանսական միջոցների կառավարումը մեծ հեռանկարներ ունի, որն էլ մեզ պատրաստում է մի ապագայի, որտեղ թվային լուծումները գերակշիռ դեր են ունենալու մեր ֆինանսական կյանքում։

Նմանատիպ նյութեր

Նոր հասցե և հատուկ առաջարկ. բացվեց Ամիօ բանկի «Էրեբունի» մասնաճյուղը

Ամիօ բանկի «Էրեբունի» մասնաճյուղն արդեն բաց է, և սիրով սպասում է...

Meta-ն արհեստական ​​բանականության նոր մոդել է ներկայացրել

Meta-ն արհեստական ​​բանկանության նոր մոդել է ներկայացրել՝ Llama 3.1: Մարկ Ցուկերբերգի...

WhatsApp-ում կհայտնվի AirDrop-ի նման գործառույթ

WhatsApp-ը Android և iOS օգտագործողների համար կգործարկի Airdrop-ի նման գործառույթ: Այլևս անհրաժեշտ...

Քո AMIO Visa Platinum քարտը սպասում է քեզ

Սիրո՞ւմ ես ճանապարհորդել, ուրեմն չմոռանա´ս քեզ հետ վերցնել Ամիօ բանկի Visa...