spot_imgspot_imgspot_img

OpenAI-ը ձեռք է բերել NextSlide ստարտափը

OpenAI-ը ձեռք է բերել ԱԲ-ով պրեզենտացիաներ ստեղծող NextSlide ստարտափը, որի թիմն այժմ միացել է OpenAI-ին և աշխատում է ChatGPT-ի վրա։

NextSlide-ը ստեղծել էր գործիք, որը կարող էր հրահանգները, նշումները, փաստաթղթերը և հետազոտությունները վերածել պատրաստի ու խմբագրելի պրեզենտացիաների։ Ընկերության նպատակն էր հեշտացնել տեսողական հաղորդակցությունը և օգնել մարդկանց ավելի հստակորեն ներկայացնել իրենց գաղափարները։

NextSlide-ի հիմնադիր Ահմեդ Բեշրին նշել է, որ OpenAI-ին միանալով թիմը կշարունակի իր առաքելությունը՝ մշակել ԱԲ պրոդուկտներ, որոնք կօգնեն մարդկանց ստեղծել, հաղորդակցվել և իրենց գաղափարները վերածել օգտակար աշխատանքի։

Գործարքի ֆինանսական պայմանները չեն հրապարակվել։ Բեշրին նշել է, որ հայտարարությունն արվել է գործարքից մի քանի ամիս անց. NextSlide-ի փաստացի ձեռքբերումը տեղի է ունեցել դեռևս տարեսկզբին։

Մինչ NextSlide-ը հիմնադրելը՝ Բեշրին համահիմնադրել էր Caper AI-ը, որը զբաղվում էր խելացի գնումների սայլակների և առանց գանձապահների վճարումների համակարգերի մշակմամբ և 2021թ.-ին ձեռք էր բերվել Instacart-ի կողմից։

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

«ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ-ն մասնակցեց «Արենի Գինու Փառատոն 2026»-ին

«ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ-ն այս տարի ևս մասնակցեց «Արենի Գինու Փառատոնին», որն անցկացվեց...

Evocabank-ը Armenia-UK Business Forum 2026-ի գլխավոր գործընկերն էր

Համաժողովն անցկացվում էր առաջին անգամ Հայաստանում և նպատակ ուներ զարգացնելու Հայաստանի...

C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրում

C360 ArCa UnionPay քարտը մեկտեղում է ArCa տեղական վճարային համակարգի և...

Տաթև Ասլանյանը մասնակցել է «AI & Digital Bridge 2026 VII» միջազգային համաժողովին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանը...