spot_imgspot_imgspot_img

OpenAI-ը ձեռք է բերել Glass Imaging ստարտափը

OpenAI-ը ձեռք է բերել Glass Imaging սմարթֆոնների տեսախցիկների տեխնոլոգիաներ մշակող  ստարտափը ավելի քան 300 միլիոն դոլար արժողությամբ գործարքով. այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։ 2019թ.-ին հիմնադրված և Կալիֆոռնիայի Լոս Ալտոս քաղաքում գործող ընկերությունը մինչ ձեռքբերման գործարքը ներգրավել էր շուրջ 30 միլիոն դոլար տարբեր ներդրողներից։

Glass Imaging-ը հիմնադրել են Apple-ի նախկին ինժեներներ Զիվ Աթարը և Թոմ Բիշոփը, ովքեր աշխատել են Apple-ի Portrait Mode-ի մշակմամբ զբաղվող թիմում։ Apple-ում ձեռք բերած փորձն անմիջականորեն ազդել է Glass Imaging-ի՝ արհեստական բանականության միջոցով սմարթֆոնների լուսանկարների որակը բարելավելու մոտեցման վրա։

Լուսանկարն արվելուց հետո այն պարզապես ԱԲ-ով խմբագրելու փոխարեն՝ Glass Imaging-ն արհեստական բանականությունն ու նեյրոնային ցանցերը ներդնում է հենց տեսախցիկի համակարգում։ Ընկերության տեխնոլոգիան նեյրոնային ցանցերի միջոցով ուսումնասիրում և հասկանում է առանձին սմարթֆոնների տեսախցիկների առանձնահատկությունները՝ հենց նկարահանման պահին ավելի բարձր որակով լուսանկարներ ստանալու համար։

OpenAI-ը դեռևս չի մեկնաբանել գործարքի մասին տեղեկությունները։ Այդ մասին լուրերի ֆոնին շրջանառվում են նաև տեղեկություններ, որ ընկերությունը մշակում է սեփական սարքավորումները, այդ թվում՝ սմարթֆոններ, ականջակալներ և ԱԲ-ով աշխատող այլ սարքեր։

Գործարքը նաև հաջորդում է OpenAI-ի և Apple-ի դիզայնի թիմի նախկին ղեկավար Ջոնի Այվի միջև համագործակցության ընդլայնմանը։ 2025թ.-ին OpenAI-ի գլխավոր գործադիր տնօրեն Սեմ Ալթմանը և Այվը հայտնել էին սարքավորումներ մշակող io ընկերության շուրջ համագործակցության մասին, որն ավելի ուշ OpenAI-ը ձեռք բերեց 6.5 միլիարդ դոլար գնահատված գործարքի շրջանակում։

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

«ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ-ն մասնակցեց «Արենի Գինու Փառատոն 2026»-ին

«ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ-ն այս տարի ևս մասնակցեց «Արենի Գինու Փառատոնին», որն անցկացվեց...

Evocabank-ը Armenia-UK Business Forum 2026-ի գլխավոր գործընկերն էր

Համաժողովն անցկացվում էր առաջին անգամ Հայաստանում և նպատակ ուներ զարգացնելու Հայաստանի...

C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրում

C360 ArCa UnionPay քարտը մեկտեղում է ArCa տեղական վճարային համակարգի և...

Տաթև Ասլանյանը մասնակցել է «AI & Digital Bridge 2026 VII» միջազգային համաժողովին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանը...