spot_imgspot_imgspot_img

OpenAI-ը ներկայացրել է GPT-4o արհեստական ​​բանականության նոր մոդելը

OpenAI-ը ներկայացրել է լեզվի մոդելի նոր տարբերակը՝ գեներատիվ արհեստական ​​բանականության GPT-4o-ն, ասվում է ընկերության կայքում:

Անվան մեջ «o»-ն «omni»-ի հապավումն է (այսինքն՝ «բազմակողմանի»): Մոդելի նոր տարբերակն աշխատում է խոսքի, տեքստի և տեսանյութի հետ։ GPT-4o-ն ձայնին արձագանքում է միջինը 320 միլիվայրկյանում, ինչը համեմատելի է զրույցի ժամանակ մարդու արձագանքման ժամանակի հետ, նշել է ընկերությունը։

«GPT-4o-ն կարող է աշխատել ձայնի, տեքստի և տեսողության հետ: Եվ դա չափազանց կարևոր է, քանի որ մենք նայում ենք մեր և մեքենաների միջև փոխգործակցության ապագային», – ասել է OpenAI-ի տնօրեն Միրա Մուրատին՝ մայիսի 13-ին OpenAI-ի Սան Ֆրանցիսկոյի գրասենյակում շնորհանդեսի ժամանակ:

Նոր մոդելը համապատասխանում է GPT-4 Turbo-ի՝ OpenAI-ի նախորդ «ամենաառաջադեմ» մոդելի կատարողականին, սակայն նախկին տարբերակների համեմատ՝ GPT-4o-ն «հատկապես լավ է նկարների և աուդիո ըմբռնման մեջ», – հայտարարում է ընկերությունը:

Ինչպես հայտնում է TechCrunch-ը, GPT-ն վաղուց առաջարկել է ձայնային ռեժիմ, սակայն GPT-4o-ն զգալիորեն բարելավում է այս հատկությունը՝ թույլ տալով օգտատերերին շփվել ChatGPT-ի հետ՝ որպես օգնական:

 

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Կրիպտոշուկան օգոստոսին․ ի՞նչ է գլոբալ ռալլին նշանակում Հայաստանի համար

Օգոստոսը 2026 թվականի ամենաուժեղ ամիսներից մեկը դարձավ համաշխարհային կրիպտոշուկայի համար։ Բայց...

Visa Visitor Dynamics հետազոտությունը բացահայտում է Հայաստանի զբոսաշրջության ոլորտի նոր միտումները

2024-ից 2026 թվականների ընթացքում Հայաստան այցելած օտարերկրյա հյուրերի թիվն աճել...

Հայաստանը պատրաստ է ներդրումների համար գրավիչ ուղղությունից վերածվել ներդրումային հարթակի․ Գևորգ Պապոյան

Դուբայում անցկացվող 15-րդ Ամենամյա ներդրումային համաժողովի («Annual Investment Meeting») շրջանակում Հայաստանի...

Mistral AI-ը ռեկորդային €3 միլիարդ ֆինանսավորում է ներգրավել

Mistral AI ֆրանսիական ԱԲ ընկերությունը 3 միլիարդ եվրո է ներգրավել Samsung...